View Single Post
Old 20 Sep 09, 05:17   #3 (permalink)
Persona grata
VIP Club
Anathema's Avatar
Join Date: Aug 2009
Posts: 45
Rep Power: 0 Anathema is on a distinguished road
Re: ЗАЯВЛЕНИЕ. ПРОТИВ дип. отношений между Турцией и Арменией

- Գերմանիայի Հայ ժողովրդավարների նախաձերռնություն
- Նախաձեռնող խումբ՝ Եվրոպայի Հայերի
- Հայ Ազգային Մշակութային Կենտրոն (Գերմանիա)

Հայտարարություն
12 սեպտեմբերի 2009 թ.
2008 թ. հուլիսին Մոսկվայում Սերժ Սարգսյանը գերտերությունների ճնշման տակ հայատարարեց, որ ցանկանում է սկսել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորել: 2009 թ. ապրիլ 22-ի լույս 23-ի գիշերը հայտարարվեց «ճանապարհային քարտեզը», դրանց արդյունքն եղավ «նախաստորագրված արձանագրությունները», որոնք նույնպես «գիշերային դիվանագիտության» մեթոդով սույն տարվա օգոստոսի 31-ի գիշերը հրապարակվեցին:
Չնայաց այն բանին, որ Թուրքիայի հետ արդեն գաղտնի բանակցությունները այդ կապակցությամբ սկսվել էին 2007 թվին, բայց Սերժ Սարգսյանի կողմից բացահայտ հայտարաված նպատակամղվածությունը կարելի էր ժամանակին, հենց սկզբից կանխել եւ արգելակել, երբ որ Մոսկվայում առաջին անգամ հայտարարեց, ինքը «դեմ չէ թուրքիայի կողմից առաջարկվող ցեղասպանության փաստերը ուսումնասիրող պատմաբանների հանձնախումբ ստեղծվելուն»:
«Մադրիդյան սկզբունքների» ընդունումը նույնպես կարելի էր կանխարգելել եւ չեզոքացնել, երբ որ Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեվին առաջարկում էր Ղարաբաղում ներդրումներ անել: Բայց ցավոք հեռատեսությունից ու քաղաքական ունակությունից զուրկ շատ ու շատ քաղաքական գործիչներ, կուսակցություններ ու կազմակերպություններ ոչ միայն լուրջ չնդունեցին այդ հայտարարությունները այլ նրանցից շատերը փորձեցին անգամ արդարացնել Սերժ Սարգսյանի արտահայտությունները: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են թե` Հայաստանի ղեկավարությունը եւ թե` բոլոր քաղաքական կուսակցությունները, հատկապես նրանք, ովքեր կառավարության կոալիցիայի մաս էին կազմում եւ դեռ գտնվում են կոալցիայում:
2009 թ. օգոստոսի 31-ի գիշերը հրապարակված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ «նախաստորագրված արձանագրությունները» խիստ վտանգում են հայ ժողովրդի շահերը ամբողջությամբ:
Ճանաչելով ներկա սահմանների ամբողջականությունը, փաստացի հաստատում է Կարսի անօրինական պայմանագիրը: «Միջպետական ենթահանձնաժովի» ստեղծումը՝ պատմական փաստերի ուսումնասիրման նպատակով ի չիք է դարձնում մինչ այժմ ցեղասպանության ճանաչման գործում ձեռք բերված բոլոր հաջողությունները: Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ձեռք բերված հաղթանակը, Արցախի ժողովրդի կողմից արդեն իսկ հռչակված Արցախի անկախությունը նույնպես հարցականի տակ է դրվում՝ արդեն իսկ «մադրիդյան սկզբունքների» շուրջ պայմանավորվածությամբ եւ «արձանագրություններում նշված շատ ու շատ դրույթներով:
Հայաստանի իշխանությունները խախտել են իրենց իրավասության շրջանակները և ներխուժել են համահայկական համազգային հարցերին առնչվող ոլորտ, որոնց լուծումը վեր է սոսկ Հայաստանի Հանրապետության պաշտոնական իշխանությունների իրավական եւ բարոյական լիազորություններից:
Ցավոք հայաստանյան պետական ու ոչ պետայկան ողջ լրատվական միջոցները, բոլոր հեռուստաընկերություններն ու ծախու փորձագետները օր ու գիշեր գովաբանում եւ այս համաձայնագիրը ներկայացնում են որպես հայկական դիվանագիտության մեծ ձեռք բերում եւ հաղթանակ: Նրանք ամենապարզունակ եւ երբեմն զավեշտի հասնող եղանակներով ձգտում են հավատացնել ժողովրդին թե դա Հայաստանի ու հայ ժողովրդի համար նպաստավոր համաձայնագիր է: Սակայն պարզ է, որ կեղծ նախագահական ընտրություններից եւ հատկապես մարտի 1-ի սպանդից հետո, մի երկրում ուր կապանքի տակ են լրատվական միջոցներն ու հեռուստացույցը, ուր մտքի ու խոսքի ազատությունը վտանգված է ու վախի մթնոլորտ է տիրում ամենուր, ժողովուրդը չի կարող իմանալ ողջ ճշմարտությունը:
Գուրգեն Նալբանդյանը,1973 թվականին, Անկարայում որպես բողոքի նշան լքեց նիստերի դահլիճը՝ հրաժարվելով Հայկական ԽՍՀ-ի անունից ստորագրել սովետ-թուրքական սահմանի անքակտելիության մասին պայմանագիրը եւ հայտարարեց, որ աշխարհում ոչ մի հայ երբեք չի համաձայնի ստորագրել նման փաստաթուղթ ու չի համակերպվի նման անարդարության վավերացման հետ ու որ ինքը չունի համայն հայ ժողովրդի լիազորությունը դա անելու: Չնայած նա Հայկական ԽՍՀ-ի կողմից լիազորված էր: Դրանից պետք է հետեւություն անել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը և Կարսի պայմանագիրը անվավեր համարելը՝ համահայկական կողմնորոշիչներ են և ոչ ոքի իրավունք վերապահված չէ՝ չունենալով համազգային լիազորություններ վերոհիշյալ հարցերի առնչությամբ համաձայնագրեր ստորագրել:
2009 թ. օգոստոսի 31-ին «նախաստորագրված արձանագրությունները» մի ամբողջ փաթեթ է հրաժարվելու Հայի իրավունքից ու պահանջատիրությունից: Ինչը 20-րդ դարի սկզբին թուրքիային չէր հաջողվել ուժով ձեռք բերլ, հաջողվում է 21-րդ դարի սկզբին հայի ձեռքով կամավոր իրեն նվիրելու պատրաստակամությամբ ձեռք բերել:
Շատ է խոսվում նաեւ այն մասին, թե արձանագրություններում Արցախի հարցը չի շոշափվում: Կարիք էլ չկար շոշափել, քանի որ նախ, եթե «Արցախ» բառը նշված չէ, չի նշանակում նրբորեն եւ կանխամտածված դրույթները արձանագրություններում այդ մասին ոչինչ չեն ասում: Մյուս կողմից, Արցախի հարցն արդեն կարգավորվելու է «մադրիդյան սկզբունքներով» որը նույնպես կործանարար է Արցախի ու հայ ժողովրդի համար: Մադրիդյան սկզբունքները եւ նախաստորգրված արձանագրությունները մեկ փաթեթ են երկու առանձին ձեւակերպումներով:
«Արձանագրության» դրույթներից մեկը կրկնությունն է 20-րդ դարի սկզբում Թուրքիայի կողմից Հայաստանի առաջին հանրապետության պարտադրված դրույթը: Արձանագրությունում նշված է. «Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում...» (շեշտադրումը մեր կողմից է)Իսկ հիմա Հայաստանի երրորդ հանրապետությանը մնում է միայն, որ վաղը բոլոր հայրենասերներին, ազատության, արդարության եւ ժողովրդավարության համար պայքարողներին, Թուրքիայի օգնությամբ նույնպես ջախաջախել ինչպես այն ժամանակ կցանկանային ջախջախել Անդրանիկին:
Այդ չարաբաստիկ «Արձանագրության» մեջ օրըստօրե իհայտ են գալիս նորանոր թաքնված որոգայթներ եւ հայ ժողովրդի համար կործանարար դրույթներ, որոնք հետեւանք են մի կողմից թրքական ստի, կեղծիքի ու խորամանկության վրա խարսխված հարյուրամյակների փորձ ունեցող քաղաքականության եւ մյուս կողմից հետեւանք` հայկական անընդունակ, անցյալից դասեր չքաղող, վարժապետական ու գավառական մակարդակի ներկա ղեկավարների ու կուսակցությունների անհեռատեսության:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք մեր պարտքն ենք համարում հրապարակավ ասելու. ՈՉ թուրքական նախապայմանների իրականացմանը: Միաժամանակ մենք մեր անվստահությունն ենք հայտնում Հայաստանի Նախագահության եւ այն անձանց հանդեպ, ովքեր ձգտում են իրենց որոշումները իրագործել հասարակությանը խաբելու ճանապարհով: Մենք պահանջում են Հայաստանի ղեկավարությունից անհապաղ դադարեցնել բանակցությունների ընթացքը:
Մենք կոչ ենք անում Սփյուռքի եւ Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին, կազմակերպություններին եւ քաղաքական գործիչներին համախմբվել եւ համատեղ իրենց բողոքի ձայնը բարձրացնել ազգակործան քաղաքականության դեմ:

- Գերմանիայի Հայ ժողովրդավարների նախաձերռնություն
- Նախաձեռնող խումբ՝ Եվրոպայի Հայերի
- Հայ Ազգային Մշակութային Կենտրոն (Գերմանիա)
 
__________________
6 . Не давайте святыни псам и не бросайте жемчуга вашего перед свиньями,
чтобы они не попрали его ногами своими и, обратившись, не растерзали вас.

От Матфея
Anathema is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 20:34.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60