Re: ЗАЯВЛЕНИЕ. ПРОТИВ дип. отношений между Турцией и Арменией
Սերժ Սարգսյանը ու իր համախոհները ՊԼՈՃԻԿ չունեն հայտարարեն, որ այդ արձանագրությունները ԶՈՒՏ ՄԻԱՅՆ թուրքերի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար են ու ոչ Եղեռնի, ոչ Արցախի ու ոչ էլ այլ հայկական հողերի նկատմամբ հայերի հավակնություններից հրաժավել չեն նշանակում։
Այսինքն կամ դա իսկապես այդպես է ու սերժանտները թաքցնում են իրականությունը կամ սերժանտները այնքան բթամիտ կամ թքած ունեն հայ ժողովրդի վրա որ լայաղ չեն անում ասեն ԻՆՉ ԵՆ իրականում այդ արձանագրություներով ուզում ստանան ու տան....
Անձամբ ինձ համար ու հուսամ ցանկացած հայի լինի ՀՀ քաղաքացի թե ոչ, այդ արձանագրությունները բացի թուրքերի հետ հարաբարություններ ստեղծելուց ուրիշ ոչինչի չեն պարտավորեցնի։
Սերժանտական կառավարության այս ու այն տեղ ստորագրած պայմանագրերը երբեք հայ ժողովրդին չեն վերաբերվել ու զուտ այդ ոհմակի անձնական շահերն են շոշափել ու շոշափում։
Դրանք ունակ չեն համահայկական հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու ու առավել ևս ի կատար ածելու քանի որ իրենք իրենց գործողություններով ամեն անգամ ցույց են տալիս իրենց առհամարանքն հասարակ ժողովրդի նկատմամբ։
Այդ առհամարական ինքնավստահույթունը ԼՏՊին բերեց նրան ինչ նա այսօր ունի ու ցանկացած այլ անձի էլ կզրկի իշխանությունից ու ազդեցությունից։
Առանց ազգի կարծիքը հարցնելու, ԱԶԳԻՍ համար կենացներ ասելով ազգային հարցեր լուծող չի եղել ու չի լինի...
|