Re: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт
Անկասկած նման արարքի հետևանքները «Ժառանգության» բարոյական պատկերի վրա վատ հետևանքներ են ունենալու, բայց ես չեմ տեսնում ուրիշ ուղի, որով Րաֆֆին կարող է այսօր կարգ ու կանոն հաստատել իր մանդատի համար իրար կոկորդ կրծող իր կուսակիցների շարքերում։
Եթե երեխեքը նոր խաղալիքի համար գզվռտվում են ու չեն կարողանում հանգիստ բաժանել, պիտի կամ ամեն մեկին մի հատ էլ առնես տաս կամ եղածը հետ վերցնես։
ԱԺի վրա թքել չթքելու հետ Րաֆֆիի գործողությունները կապ չունի - ԱԺն Րաֆֆիին բան չի արել ու որ ուշադիր նայենք դեռ հայ-թուրքական արձանագրություները չի էլ ընդունել, որ հիմքեր լինի նրա վրա թքելու։
Քաղաքականությունը երբեք բարոյականության հետ կապ չի ունեցել, բայց եթե հարգել չհարգելու մասին է, խոսքն, արի մի հատ պարզենք ինչու այդ մյուս պատգարակավորները, որ քաղ բանտարկյալ էին, իրենց մանդատից մկների ժողովը առանց հիմքի զրկել էր, այդքան նվաստացրել ու թքել էր իրենց վրա, բայց նրանք բանտից դուրս գալուց հետո չհրաժարվեցին մանդատներից ու ստացան էն, որ իրենց ուղղակի զրկեցին ու նորից ընտրություններ են կազմակերպում ու Լեդի Հակոբ Հակոբյանները նորից իրենց թեկնածություները դնում են։
Դրանից ավելի էլ ինչքան պիտի մարդու վրա թքել էլ չէ ՔԱՔԵՆ ու նա համարի, որ մեկա պետք ա մնա....
|