Re: Стихи о маме ...
ԵՍ ԼՍԵՑԻ ՄԻ ԱՆՈՒՇ ՁԱՅՆ,-
ԻՄ ԾԵՐԱՑԱԾ ՄՈՐ ՄՈՏ ԷՐ-
ՓԱՅԼԵՑ ՆՇՈՒՅԼ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ
ԲԱՅՑ ԱՓՍՈՍ, ՈՐ ԵՐԱԶ ԷՐ
ԿԱՐԿԱՉԱՀՈՍ ԱՂԲՅՈՒՐՆ ԱՅՆՏԵՂ
ԹԱՎԱԼՈՒՄ ԷՐ ՄԱՐԳԱՐԻՏ
ՆԱ ՀՍՏԱԿ ԷՐ ՈՐՊԵՍ ԲՅՈՒՐԵՂ
ԱՅՆ ԵՐԱԶ ԷՐ ՑՆՈՐԱՄԻՏ
ԵՎ ՄԵՂԵԴԻՆ ՏԽՈՒՐ, ՄԱՅՐԵՆԻ
ՀԻՇԵՑ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ.
ՄՈՐՍ ՀԱՄԲՈՒՅՐՆ ԵՍ ԶԳԱՑԻ
ԱԽ, ԱՓՍՈՍ, ՈՐ ԵՐԱԶ ԵՐ
ԿՈՒՐԾՔԻՆ ՍԵՂՄԵՑ ԿԱՐՈՏԱԳԻՆ,
ԱՉՔԵՐՍ ՍՐԲԵՑ -ՇԱՏ ԹԱՑ ԷՐ
ԲԱՅՑ ԱՐՏԱՍՈՒՔՍ ԳՆՈՒՄ ԷԻՆ...
ԱԽ, ԱՅԴ ԻՆՉՈՒ ԵՐԱԶ ԵՐ...
ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶ (1841-1907)
|