Re: Стихи о маме ...
Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ
Արևի դեմ մի ճրագ:
Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր են ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ
Այն խեղճ ճրագն է ցրում:
Մայրս փոքրիկ ,մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս մի բուռ սրտիս մեջ
Գիշեր ու զօր արեգակ:
ՇԻՐԱԶ
|