Պատասխանը: пред.парламента Армении в сговоре с дашнаками хотят лишить активного оппозиционера от участия в парламенте совета европы
«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը երեկ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «ԱԺ ղեկավարության կողմից ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն առավել կառավարելի դարձնելու ջանքերը, որոնք արտահայտվեցին պատվիրակության մշտական կազմից «Ժառանգության» ներկայացուցիչ Զ. Փոստանջյանին հեռացնելու տեսքով՝ վերջինիս հետեւողական ջանքերի շնորհիվ ի չիք դարձան։ Իշխանությունների այսօրինակ ապիկար գործողությունները, որոնք շարունակաբար խայտառակում են հանրապետության վարկը, արդեն հիվանդագին երանգներ են ձեռք բերում։ Մենք հայտարարում ենք, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժերի ներկայությունը դաշնակցական կեղծ ընդդիմությունով նենգափոխելու ձեռնածությունը չի անցնելու։ Համոզված ենք, որ հայ հասարակության գերակշիռ մասն ընդդիմության իրական ներկայացուցիչ է համարում «Ժառանգություն» կուսակցության անդամ Զ. Փոստանջյանին, որը հետեւողականորեն բարձրաձայնում է մարտի 1-ի ոճրագործության բացահայտման ու քաղբանտարկյալների խնդիրները»:
|