Thread: Armenia Hayastan@ qandoxner@
View Single Post
Old 13 Feb 10, 15:40   #75 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
Õè÷ÊÎÊ's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 Õè÷ÊÎÊ is on a distinguished road
Re: Hayastan@ qandoxner@

Quote:
ՈՒՄ Է ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
http://lragir.am/armsrc/country32387.html

Փետրվարի լույս 13-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում ոստիկանությունը Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին և Այրարատ տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին ձերբակալելու մասին որոշում է կայացրել։ Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք), ինչը նախատեսում է 2 տարվա ազատազրկում, իսկ Ստեփանյանին վերը նշված հոդվածից բացի առաջադրվել է նաև ապօրինի զենք կրելու՝ 235 հոդվածը, ինչը 3 տարվա ազատազրկում է նախատեսում։ Եթե 72 ժամվա ընթացքում չլինի կալանավորելու որոշում, նրանց պետք է ազատ արձակեն:

“Սա բացահայտ քաղաքական հետապնդում է Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ, հայտարարեց Սուքիասյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, իմ պաշտպանյալը ինչպես բերման ենթարկելու, այնպես էլ այս պահին տառապում է թոքաբորբով և սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն ոստիկանությունը բացարձակապես անուշադրության մատնեց այս հանգամանքը”։

Սուքիասյանին և Ստեփանյանին Էրեբունու ոստիկանության բաժին բերման էին ենթարկել երեկ ժամը 16-ի սահմաններում և ապօրինի անազատության մեջ են պահել շուրջ 10 ժամ՝ մինչև ձերբակալության պահը։ Միայն երկարատև բանակցություններից և Մարդու իրավունքների պաշտպանի ու Ժառանգության խմբակցության անդամներ, պատգամավորներ Ստեփան Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի միջամտությունից հետո են կարողացել դրսում կանգնած փաստաբանները մուտք գործել Ոստիկանության Էրեբունու բաժանմունք։

“Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որքանով են հիմնավորված եղել ոստիկանական գործողությունները”, ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ միայն արձանագրելով բերման ենթարկվածների իրավաբանական օգնություն չստանալու հանգամանքը։ Ապօրինի ազատազրկման ամբողջ ընթացքում ոստիկանությունում որևէ քննչական գործողություն չի կատարվել։

Մեր հարցին, թե որ դեպքում կարող էին ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության մի քանի տասնյակ ջոկատայինները դիմակներով գրոհ կազմակերպել, ջարդել ու ավիրել “Սիլ կոնցեռնի” գրասենյակը, Լուսինե Սահակյանը պատասխանեց. “Սա իրավապահ մարմինների կողմից կազմակերպված հերթական ապօրինությունն է։ Որևէ հիմք չի կարող արդարացնել նման գործելակերպը, առավելևս որևէ հիմք չկար։ Գոռ Դավթյանը գրասենյակում ազատորեն տեղաշարժվել է, նրան որևէ մեկը չի սպառնացել և նա ահաբեկված չի եղել, ոստիկանությունը նրան չի հայտնաբերել անազատության մեջ”։

Փաստաբան Արա Զոհրաբյանը նույնպես հավաստում է այս իրողությունը։ Նա ասում է, որ հանդիպում եղել է Գոռ Դավթյանի հետ, սակայն սպառնալիք չի եղել։ “Գոռ Դավթյանը տեղեկացրել է Սուքիասյանին, որ նախօրեին իրեն Ռուբեն Հայրապետյանի մարդիկ հրավիրել են և փորձել պայմանագիր կնքել, որպեսզի այդ բաժնետոմսերը Գոռ Դավթյանն օտարի Ռուբեն Հայրապետյանին”։

Ըստ փաստաբանի, Գոռ Դավթյանը փոխանցել է նաև, որ ոստիկանությունն ու դատախազությունը զբաղվում են իրենով և ինքը՝ Գոռ Դավթյանը ահաբեկված է։ Իսկ երեկ Գոռ Դավթյանը գրասենյակ է եկել և ստորագրել է մի գրություն, որով հրաժարվել է օտարել բաժնետոմսերը Ռուբեն Հայրապետյանին։

Ճիշտ է, Ոստիկանությունն իր հայտարարության մեջ նշել էր, որ բերման ենթարկելու գործողությունների համար հիմք է հանդիսացել Գոռ Դավթյանի հայտարարությունը, սակայն ակնհայտ է, որ Գոռ Դավթյանը նույնպես բերման է ենթարկվել հայտնի օպերացիայի ժամանակ և ուրեմն հայտարություն չէր կարող տալ։ Հետևաբար, ոստիկանությունը նրա հայտարարությունը կարող էր ձևակերպել միայն հետին թվով։

Մեր տեղեկություններով, Գոռ Դավթյանը հայտնվել է շատ ծանր իրավիճակում։ Նա իրավաբանական օգնություն այդպես էլ չի ստացել։ Նա երեկվանից գտնվում է ոստիկանության բաժանմունքում և հայտնի չէ, թե նրան բաց թողել են, թե՝ ոչ։ Այսօր վաղ առավոտյան նա դեռ ոստիկանության բաժանմունքում է եղել, ինչը հավաստում են նաև փաստաբանները. “Ոստիկանական բաժանմունքում նա նստած էր ինֆակտահար վիճակում, գլուխը ձեռքերի մեջ առած”։

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՅԱՆ

Հ.Գ. Բոլորս էլ հիշում ենք երկու օր առաջ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ասուլիսը... Ոստիկանապետը կամ չի գիտակցում, որ իր ամբողջ համակարգով մասնավոր անձանց սպասարկուն է դարձել (տվյալ դեպքում Ազգային ժողովի պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի) կամ էլ անհաջող փորձեր է անում ռուբենհայրապետյանների նմանների նկատմամբ վախը հաղթահարելու համար։
õîòÿ ìîæíî áûëî ïîâåñèòü è íà òåìå "êòî áîëüøå âðåò"))
 
Õè÷ÊÎÊ is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 01:28.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60