Re: Íàøè ëþáèìûå ñòèõè
Եվ ինձ լսելով`
Կարող են ասել.
«Գժվե՞լ է ինչ է»:
-Այո՛ , գժվել եմ,
Ինչու՞ չգժվել:
Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու ` չկա՛ շահած մարտ:
Առանց գժվելու ` չե՛ն ծնի նոր մարդ
Մինչև չգժվի ` ջուրը չի՛ եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառերն են փթթում`
Գժված են անշուշտ:
Երկի՞րն է պտտում`
Գժված է անշուշտ¦
Սերմերը մինչև կարգին չգժվեն`
Բերք չեն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն`
Ձեռք չեն դառնալու:
Բառերն ել մինչև կարգին չգժվեն`
Երգ չեն դառնալու¦
Ախ ուր էր թե ես միշտ գիժ լինեի...
|