15 Feb 10, 20:36
|
#125 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Евровидение 2010 - о следующем представителе от Армении.
Quote:
Հանրային հեռուստաընկերության հայտարարությունը
2010 թ. փետրվարի 14-ին կայացավ "Եվրատեսիլ-2010" հայաստանյան նախընտրական փուլը, որի իրավատերն է "Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն" ՓԲԸ։ Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրությամբ որեւէ մեկին ուղարկել Օսլո հիմնական մրցույթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցույթ՝ իր իրավասության բոլոր հնարավոր լծակները հանձնելով ժյուրիին եւ հեռուստադիտողներին։ Առաջին ալիքը դիմել է ՀՀ Մշակույթի նախարարությանը, որպեսզի այդ գերատեսչությունը ձեւավորի ժյուրիի կազմը, որի քվեարկության արդյունքում մասնակիցները զբաղեցրել են հետեւյալ տեղերը.
1-ին տեղ՝ Էմմի եւ Միհրան "Hey"
2-րդ տեղ՝ Եվա Րիվաս "Apricot Stone"
3-րդ տեղ՝ Անի Արզումանյան "The Mermaid Song"
4-րդ տեղ՝ Ռազմիկ Ամյան "My Love"
5-րդ տեղ՝ Նիկ Էգիբյան "Countdown"
6-րդ տեղ՝ Մելինե Բեգլարյան "We Must Believe"
7-րդ տեղ՝ Մարիա Կիզիրյան "Little Red Riding Hood"
8-րդ տեղ՝ Another Story "Այս ձմեռ"
9-րդ տեղ՝ Դավիթ Աշոտյան "Infected Dreams"
SMS քվեարկությունն իրականացրել է "Ինտերմոբ" ընկերությունը՝ Vivacell, Beeline եւ Orange բջջային օպերատորների մասնակցությամբ։ Արդարության ապահովման նպատակով Grant Thornton Amyot LLC ընկերության կողմից նշանակվել էր աուդիտոր՝ Վլադիսլավ Մուրադյանը։ Ներկա էին եղել նաեւ գործընթացին հետեւելու ցանկություն հայտնած մրցույթի մասնակիցների ներկայացուցիչները. մասնավորապես՝ Եվա Րիվասի, Ռազմիկ Ամյանի, Էմիի եւ Միհրանի պատվիրակները։ SMS քվեարկության արդյունքները հետեւյալն են.
1-ին տեղ՝ Եվա Րիվաս "Apricot Stone"
2-րդ տեղ՝ Ռազմիկ Ամյան "My Love"
3-րդ տեղ՝ Էմմի եւ Միհրան "Hey"
4-րդ տեղ՝ Another Story "Այս ձմեռ"
5-րդ տեղ՝ Անի Արզումանյան "The Mermaid Song"
6-րդ տեղ՝ Դավիթ Աշոտյան "Infected Dreams"
7-րդ տեղ՝ Մարիա Կիզիրյան "Little Red Riding Hood"
8-րդ տեղ՝ Մելինե Բեգլարյան "We Must Believe"
9-րդ տեղ՝ Նիկ Էգիբյան "Countdown"
"Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն" ՓԲԸ բողոքներ է ստացել, որ SMS-քվեարկության ժամանակ եղել են տեխնիկական բարդություններ։ Առաջին ալիքն անմիջապես ուսումնասիրություններ է սկսել բջջային երեք օպերատորների հետ միասին։ "Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն" ՓԲԸ պատրաստ է իր ձեռքի տակ գտնվող քվեարկության բոլոր տվյալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերի
|
...
|
|
|
|
|