Գիտնականները սովորել են հասկանալ՝ ինչու են լալիս նորածինները...
Ճապոնացի գիտնականները մշակել են թարգմանչական ծրագիր, որը վերծանում է այն տեղեկությունները, որոնք պարունակում է մանկական լացը։ Գիտնականները խոստանում են, որ շուտով այդ նորարարությունը կարող է հասանելի լինել փոքրիկ սարքավորման տեսքով։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Ճապոնիայի Մուրորանի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները՝ պրոֆեսոր Թոմոմաս Նագասիմայի գլխավորությամբ, մշակել են մաթեմատիկական ալգորիթմ, որը կարող է վերծանել մանկական լացի տարբեր հնչերանգները, որոնք պարունակում են զանազան տեղեկություններ երեխայի սոված լինելու, ցավի կամ նույնիսկ վատ տրամադրության մասին։
Ուսումնասիրության ղեկավար Նագասիման նշել է, որ «մոտ ապագայում նման սարքավորումների միջոցով ծնողները մշտապես կարող են տեղյալ լինել, թե ինչ է ցանկանում իրենց երեխան»։
Այս մասին կարդալուց հետո հիշեցի Ղարաբաղցու երեխու մասին անեկդոտը...
