ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մարտի 13-ին լրագրողներին պատմել է, որ երբ մարտի 4-ին Վաշինգտոնում ավարտվեց հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումն ու այն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը, այդ քննարկմանը ներկա Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` Վահան Հովհաննիսյան-ՀՅԴ, Արտակ Զաքարյան եւ Կորյուն Նահապետյան-ՀՀԿ, պաշտոնապես դիմել է ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններին, որ հանդիպում ունենա նրանց հետ: Դիմել են Ամերիկայի հայկական համագումար եւ ՀՅԴ Հայ դատի գրասենյակ:
Հանդիպման առաջարկը ընդունել է միայն ՀՅԴ Հայ դատի գրասենյակը, իսկ Ամերիկայի հայկական համագումարը, ըստ Վահան Հովհաննիսյանի, հրաժարվել է հանդիպել հայաստանցի պատգամավորների հետ: Հրաժարման պատճառը Վահան Հովհաննիսյանին հայտնի չէ:
Lragir.am Նորություների կայքից.
http://www.lragir.am/armsrc/country33093.html
Армянская ассамблея Америки / лоббисткая организация представляющая интересы армян в Америке отказалась встретиться с депутатами из дашнакцутюн и партии правительства присутсвующих в конгрессе во время обсуждения протока о геноциде Армян.