View Single Post
Old 23 Mar 10, 16:04   #77 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Партия Дашнакцутюн

Quote:
ոչարյանն անմե՞ղ է

Արմեն Ռուստամյանը չբացառեց արտահերթ ընտրությունների հնարավորությունը, եւ տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են դրանց: Բայց նաեւ առանձնապես պատճառ չի տեսնում արտահերթի, որովհետեւ այնքան կարճ ժամանակ է մնացել հերթական ընտրություններին, որ «արդեն հերթականն ու արտահերթը նույն տրամաբանության մեջ են. արդեն սկսվել է նախընտրական քարոզարշավը»:

Նա խիստ կարեւորեց ընտրությունների արդարությունը` ընդունելով, որ բացարձակ արդար, առանց կեղծիքների ընտրություններ պատկերացնելը դժվար է, բայց գոնե, ըստ նրա, այնպես լինի, որ «10-20 տոկոս հավաքածն իրեն հաղթող չհռչակի»:

Անդրադառնալով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին եւ իշխանության հակադարձումներին, թե այսօրվա վարվող քաղաքականությունը նախորդի շարունակությունն է, Արմեն Ռուստամյանն ասաց, որ այդպես չէ:

Օսկանյանը բանակցել է Մադրիդյան սկզբունքների, ոչ թե նորացված սկզբունքների շուրջ, որին արդեն համաձայնություն է տվել Ադրբեջանը:

«Հիմա սա չի՞ նշանակում, արդյոք, որ փոփոխություններն արվել են ի վնաս մեզ, եթե Ադրբեջանը համաձայնել է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Ռուստամյանը հիշեցրեց Էրդողանի նամակը Քոչարյանին, որով նա առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով, եւ որը մերժեց Քոչարյանը: «Այսօր փաստորեն այդ հանձնաժողովը ստեղծվում է եւ արդեն անթաքույց այդ մասին խոսում են ոչ միայն թուրքերը»,- ասաց Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, թե պատմաբանների ստեղծվող հանձնաժողովը քննարկելու է ցեղասպանության հարցը:
...
Елир дашнак Дро...
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 00:22.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60