Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Азербайджан пригрозил силой отобрать Нагорный Карабах у Армении
Quote:
շաբաթ օրը, կեսօրին, նախագահականում հանդիպել են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ու Սերժ Սարգսյանը: Մեր տեղեկություններով` հանդիպման նախաձեռնությունը Գրիգորյանինն է եղել, ով, ըստ որոշ տեղեկությունների, ցանկացել է Սարգսյանի հետ քննարկել ԼՂ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը: Այս հարցերից բացի, սակայն, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը նաեւ ներքաղաքական հարցեր են քննարկել: Հենց այդ հարցերի շուրջ խոսակցության ժամանակ էլ Սարգսյանը սիրտը բացել է գեներալի առաջ եւ տեղը տեղին բողոքել Քոչարյանից: Իսկ ամեն ինչ, մեր տեղեկություններով, սկսվել է Ղարաբաղի հիմնախնդրի մասին զրույցից, որի ընթացքում, որքան էլ զավեշտալի է, Սարգսյանը խոստովանել է, որ ինքը գիտակցում է, որ բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը հայկական կողմի շահերից չի բխում: Հենց այս պահին էլ Սերժ Սարգսյանը սկսել է սրտնեղել եւ բողոքել Քոչարյանից` հայտարարելով, թե «այս ամենը Քոչարյանի արածների արդյունքն է», «սա Քոչարյանի սխալն է», «Քոչարյանը այն ժամանակ տղայություն է արել` Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելով» եւ այլն, եւ այսպես շարունակ: Թե ի՞նչ է պատասխանել Գրիգորյանը` հայտնի չէ, սակայն, մեր տեղեկություններով, Սարգսյանը շարունակել է, թե Քոչարյանն այսօր իշխանության գալու հավակնություններ ունի, բայց Քոչարյանի հավակնությունները, ըստ Սարգսյանի խոսքերի, այդպես էլ մնալու են հավակնություններ: Խոսելով Ղարաբաղի հիմնախնդրի մասին` Սարգսյանն ասել է, թե ինքը ցանկանում է «ոչ» ասել միջնորդների առաջարկած նորացված Մադրիդյան փաստաթղթին, սակայն, որ ամենազավեշտալին է, ըստ Սարգսյանի, ինքը դա չի ուզում անել Ղարաբաղի միջոցով: Այսինքն, ըստ Սարգսյանի, այդ «ոչ»-ը պետք է ասեն ոչ թե Ղարաբաղի իշխանությունները, այլ` ինքը Սերժ Սարգսյանը: Այսինքն` Սարգսյանը անգամ ներքին զրույցներում Ղարաբաղին այդպես էլ որպես բանակցությունների կողմ չի դիտարկում, եւ որպես Ղարաբաղի անունից հանդես եկող` նկատի ունի միայն իրեն: Այսքանից հետո, թերեւս, տարօրինակ է, թե ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները պարբերաբար կշտամբում միջազգային հանրությանն ու միջնորդներին, ովքեր չեն հրավիրում Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ:
Ինչ վերաբերում է շաբաթօրյա հանդիպմանը, ապա մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել է, թե չի բացառում, որ պատերազմական գործողությունները կարող են վերսկսվել: Ըստ նախագահականի մեր աղբյուրների` Սարգսյանը գեներալ Մանվելին խնդրել է, որ իրեն այդ ժամանակ մենակ չթողնեն, քանի որ ինքը գիտակցում է, որ Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով ինքը կարող է նաեւ ստիպված լինել հրաժարական տալ: Սերժ Սարգսյանը, մեր տեղեկություններով, հայտարարել է, թե ինքը ինչ-որ տեղ նույնիսկ պատրաստ է գնալ այդ քայլին, եթե ամեն ինչ շարունակվի ընթանալ այնպես, ինչպես հիմա: Այսպես, թե այնպես, իրեն մենակ չթողնելու խնդրանքը շատ ուշագրավ է. երեւում է, Սերժ Սարգսյանը արդեն զգում է վտանգը եւ դրանից ելնելով էլ արդեն սկսել է իր թիմակիցների «հաշվառում» անցկացնել` պարզելու համար, թե նրանցից ովքեր են իրականում իր հետ, ովքեր` ոչ: Սարգսյանը, ինչպես երեւում է, շատ է վախենում, որ իր թիմակիցների մի մասը կարող են անցնել Ռոբերտ Քոչարյանի կողմը եւ օգնել վերջինիս իրեն պաշտոնանկ անել: Եվ ի դեպ, այդ հարցում Սարգսյանը մինչեւ վերջ չի վստահում նաեւ Ղարաբաղի իշխանություններին, առավել եւս` որ շատ լավ տեղյակ է այն մասին, որ երկու ամիս առաջ ԼՂՀ ՊԲ բարձրագույն սպայակազմի մի քանի ներկայացուցիչներ` բանակայինների անունից հանդիպում են ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որտեղ իրենց դժգոհությունն են հայտնել Սարգսյանից: Թերեւս հենց դրանով է նաեւ պետք բացատրել այն, որ Սարգսյանը ԼՂՀ իշխանությունների հետ շփումներում անընդհատ օգտագործում է գեներալ Մանվելի գործոնը: Վերջինս, մեր հավաստի տեղեկություններով, պարբերաբար հանդիպումներ է ունենում Ղարաբաղի ղեկավարների, գեներալների եւ մասնավորապես ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այդ մասին, ի դեպ, ԵԿՄ համագումարից հետո կայացած ասուլիսում հայտարարել է նաեւ հենց Մանվել Գրիգորյանը: Իսկ այդ հանդիպումները, մեր հավաստի տեղեկություններով, շարունակվում են: Ինչպես հաղորդում են Ղարաբաղի մեր աղբյուրները, այսօր կամ վաղը գեներալ Մանվելը նորից այցելելու է Ղարաբաղ, որտեղ նորից պետք է հանդիպում ունենա ԼՂՀ նախագահի հետ: Գեներալը պետք է շոշափի Ղարաբաղի իշխանությունների տրամադրությունները եւ լսի նրանց դժգոհությունները:
|
http://www.zhamanak.com/article/14419/
Краткий пересказ на русском:
пред.союза "Еркрапа" федаинов/участников Арцахской войны, ген.Манвел Григориян в субботу был с делегацией из других сопредседателей Еркрапа были в субботу у Сержа Саркисяна где велась беседа о том, кто должен сказать НЕТ Мадридским протоколам Саркисян или от имени Арцаха должно быть это сказано.
До этого были встречи генералитета Арцаха с Кочаряном и теперь Григорян посетит Арцах для выяснения настроений в Арцахе.
Там ещё спекуляции о разногласиях Кочарян Саркисян, что лишь мелкие внутренние вопросы о том, кто сколько власти должен иметь после того, как Армения скажет НЕТ сдаче Арцаха.
|