25 Mar 10, 18:19
|
#219 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт
Quote:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, մասնավորապես, շինարարության աճի մասին հատվածին:
Նախկին վարչապետը նշեց, որ «մութ ու ցուրտ» տարիներին էլ շինարարության ծավալը երկրում անկում չի ապրել:
Բագրատյանի խոսքով` եթե իր վարչապետ եղած տարիներին աղետի գոտում կառուցվում էին սոցիալական բնակարաններ, ապա Քոչարյանի օրոք Երևանի կենտրոնում մեծ թափ էր ստացել էլիտար բնակարանաշինությունը:
Բագրատյանը զարմանում է, թե ինչպես կարելի էր քաղաքի կենտրոնում 3 մլրդ դոլարի էլիտար շինարարություն կատարել և այդքան գումար աննպատակային ծախսել: Այսօր, ըստ նրա, այդ բնակարանները չեն վաճառվում, իսկ Քոչարյանը, որպես կառուցապատող, թաղված է այդ բիզնեսում:
Տնտեսագետի հաշվարկներով` այդքան էլիտար բնակարանի պահանջարկ երկրում չկա, քանի որ այդ բնակարանները միայն հարուստներին են հասանելի:
Բագրատյանը նաև նկատել է, որ Քոչարյանին տանջում է այդ բնակարանները վաճառելու միտքը: Նա իշխանություններին հիշեցնում է, որ շինարարություն իրականացնելիս` առաջին հերթին պետք է նկատի ունենալ միջին խավին
|
...
|
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
|
|
|