Re: Hayastan@ qandoxner@
Մի սրիկա ստախոս ևս...
Գագիկ Մինասյան...
Արդեն պարզ է առաջին երկու ամիսների պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԺ-ի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա ներկայացրեց ՀՀ պետական բյուջեի կատարողականը հունվար և փետրվար ամիսների կտրվածքով: «Կարևոր նախապայմաններից մեկն էլ արտահանումն ու ներմուծումն են, որտեղ նկատվում են դրական միտումներ, եթե արտահանումը ավելացել է շուրջ 53 տոկոսով, ապա ներմուծումը ընդամենը 16 տոկոսով»,-ասաց Գագիկ Մինասյանը: Սակայն այլ է պատկերը գնաճի ոլորտում: Որտեղ նկատվում են բացասական միտումներ: «Նախորդ տարվա համեմատ առաջին երկու ամիսներին պետական բյուջեի եկամուտները աճել են` 21, իսկ հարկային եկամուտները` 19 տոկոսով»,- ի ուրախություն բոլորի հայտնում է նա: Սակայն Գագիկ Մինասյանի կարծիքով իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի գնաճը հնարավոր լինի զսպել և բերել բյուջեով սահմանված չափաքանակին, այսինքն` 4( պլյուս -մինուս1,5) տոկոսի: Ըստ բանախոսի, Հայաստանը արդեն դուրս է եկել ճգնաժամից: Գագիկ Մինասյանը ավելացրեց նաև, որ մինչև այս տարվա վերջ կբարձրացվեն թոշակառուների և նպաստառուների կենսաթոշակները 2500 դրամով:
|