View Single Post
Old 22 Apr 10, 18:33   #30 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
Õè÷ÊÎÊ's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 Õè÷ÊÎÊ is on a distinguished road
Re: Armenia-Turkey border opens within two months Ãðàíèöà Àðìåíèÿ/Òóðöèÿ îòêðûâàåòüñÿ Հայ թուրքական սահմանը կբացվի երկու ամսվա մեջ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավոր»մանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա հա»մատեղ հայտարարությունից: Այս ընթացքում հրապարակվել, հանրային քննարկման են ներկա»յաց»վել և ստորագրվել այդ հարաբե»րություն»ների կարգավորմանն ուղղված երկու արձա»նագ»րու»թյունները: Այդ փաստաթղթերը տևական ժամանակ է արդեն Հայաս»տանի և Թուր»»»քիայի խորհրդա»»րաններում են' սպասելով վավերացման: Հայաստա»նը մշտա»պես ի ցույց է դրել իր հետևողական նվիրվածությունը հարաբերու»թյուն»ների կարգա»վորման գործ»ընթացին' հասնելով մինչև արձանագրությունները Ազ»գային Ժողովի օրակարգում ընդգրկելը: Ողջ աշխարհին մենք ցույց տվեցինք մեր սկզբուն»քային դիր»քո»րոշումն այս հար»ցում' հանդես գալով միայն կառուցողական դիր»քերից: Մենք հայտարարեցինք նաև, որ Թուրքիայի կողմից արձանագրու»թյուն»ները, պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների և ող»ջա»միտ ժամկետներում վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը բացառվում է:

Այսօր եկել է «ողջամիտ ժամկետնե»րում» ասածը և «ա»ռանց նախապայ»ման»ների» գործելաոճը գնա»հատելու ժամանակը: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլ գործընթացի մեջ ներգրավված բոլոր միջնորդների, մեր բոլոր մի»ջազ»գային գործընկերների կողմից սահմանված չափանիշներ են:

Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կող»մից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պա»կաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամա»նակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակա»ցությունն ու դիրքորոշումն էլ միա»նշանակ է.

Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագ»րու»թյունների տառին համապատաս»խան քայ»լերով առաջ շարժ»վե»լ:

Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապ»րիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդու»նելի է:

Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսու»թյունն ինք»նա»նպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած' հարաբերությունների կարգավորման ներկա փուլը հա»մա»րում ենք սպառված:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերա»բեր»յալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախա»գահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ Նա»խագահ Բարաք Օբամայի, Ռուսաս»տանի Նա»խագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործ»ընկեր»ների հետ: Ես շնորհակալ եմ նրանց' մեր նա»խա»ձեռնությանը ցու»ցա»բերած օժան»դակու»թյան, գործ»ընթացին սա»տա»»»րելու և դրա առաջընթացին միտ»ված ջան»քերի հա»մար: Չեմ թաքցնում, մեր գործ»ըն»կեր»ները հորդորել են ինձ շա»րու»նակել գործընթացը, հորդորել են չկանգ»նեցնել այն:

Եվ հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկություն»ները, կոա»լիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ' սա է պահան»ջում մեր ազգային շահը:

Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրու»թյունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգա»վոր»ման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն: Հայաստան-Թուրքիա հարաբերու»թյունները կարգա»վո»րե»լու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք ա»ռաջ շարժ»վելու հարցը, երբ համոզվենք, որ Թուր»քիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբե»րությունների կարգավոր»մանը վերստին պատ»րաստ առաջնորդություն:

Ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտ»բոլի ազգա»յին հավաքականների 2008 թվականի սեպտեմբերյան հանդի»պումից սկսված գործ»»»ընթացի այս փուլը մեզ համար այլևս ավարտված է, միևնույն ժա»մանակ ես շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի նա»խագահ Աբդուլահ Գյու»լին' այս ողջ ընթացքում ցուցա»բե»»րած քաղա»քա»կան կոռեկտության և այն դրա»կան հարաբերությունների համար, որ ձևավոր»վեցին մեր միջև:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Երկու օրից մենք նշելու ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության' Հա»յոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը: Ցեղասպանության միջազգային ճանաչ»ման մեր պայ»քարը շարունակվում է, և եթե Թուր»»»քիայում որոշ շրջանակներ փոր»ձում են օգտա»գործել մեր անկեղ»ծությունն ի վնաս մեզ, օգտագործել այս գործ»ընթացը' խուսա»փելու համար ապրիլի 24-ի իրակա»նությու»նից, ապա նրանք լավ պետք է իմանան' ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանու»թյու»նը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում դրա միջազ»գա»յին ճանաչման ժամանակացույցը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պե»տու»»»»թյուններին, կազմակեր»պություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդ»կության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գոր»ծում: Շնոր»հակալություն ենք հայտնում նաև պատմական ճշմարտության վերա»կանգ»նման հա»մար պայքարող թուրք մտավո»րականներին, ովքեր կիսում են մեր ցավը: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին մենք բո»լորին կոչ ենք անում հիշել, որ պետական մակարդակով մշակված ծրագրով և միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջև դեռ շա»րունակում է ճանաչման ու դա»տա»պարտման պահանջ դնել:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այսօր մենք ամուր ենք ավելի, քան երբևէ, մեր ճակատը պարզ' ինչպես միշտ: Ավելի լավ Հայաս»տանի, ավելի լավ տարածաշրջանի, ինչու չէ' նաև աշխար»հի, ավելի ամուր ու միաս»նա»կան հայության նպատակներին միտված մեր ջան»քերն այ»սու»հետ միայն ավելա»նա»լու են: Վստահ եղեք' արդյունքներն էլ անընդհատ տեսա»նելի են լինելու:

Աստված մեզ պահապան:
 
__________________
Ïëîõàÿ ïðèìåòà – ñåñòü íà òþáèê âàçåëèíà.
Õè÷ÊÎÊ is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 09:02.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89