Պատասխանը: Ex-president of Armenia Kocharyan hunting Lions in Africa Охота экс-президента Кочаряна на львов в Африке Հայաստանի նախկին նախագահի առյուծի որսը Աֆրիկայում
Էլի լավ է հանէլ են նկարները։ Screenshotern իհարկե կան, բայց կարծում եմ դա ավելի լավ է անհասանելի դարձնել, եթե բաժնի խմբագիրը դեմ չի թեման անհասանելի կդարձնեմ...
Լավ է այն իմաստով, որ ուղղակի անասելի ամոթ է, որ Հայաստանի պետական ներկայացուցիչ համարվող ու դիպլոմատիկ անձնագիր ունեցող անձի կողմից կարմիր գրքում զետեղված կենդադնիների որս կատարելու փաստեր էին... Բացատրել ամեն մի կենդանիների ու բնության պաշտպանի, որոնք Եվրոպայում ու ԱՄՆում շատ են ու մեծ ազդեցություն ունեն, որ այդ մարդը հայությանը չի ներկայացնում ու իր անձնական անամոթույուն է, համարյա անհնար է։
Այնպես որ ոչ թե զուտ սերժանտների ու ռոբոտների նկատմամբ խղճահարությունից, բայց զուտ հայության ու Հայաստանի նկատմամբ Զիմբաբվեի կարգի վերաբերմունքի խորացումից խուսափելու առումով, խորհուրդ կտամ հայկական կայքերում խուսափել այդ նկարների հետագա տարածումից....
Սերժանտներին ու ռոբոտներին դրանով ոչինչ չես հասկացնի, նրանց կաշին հաստ է, նույնիսկ արդեն «կռուտոյ» բացատրություններ են հնարում քննարկում, ինչպիսիք հայ «բլոգերներն», «թե ապե էտ քաղաքական հարց ա, հենց ընենց չի Լևոնի – առյուծի ականջները քաշելու նամյոկ է»....
|