18 May 10, 18:36
|
#588 (permalink)
|
Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Про превышение своих полномочий и грубые нарушения конституции бывшим президентом Кочаряном и мин.Оборны Тер-Арутюнаном
Quote:
ՀՀ Սահմանադրության համաձայն, զինված ուժերի գործադրման որոշում կարող էր ընդունվել միմիայն հանրապետության վրա անմիջական հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության, կամ' պատերազմ հայտարարվելու դեպքում, այն էլ' ռազմական դրություն հայտարարելու պարագայում (ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետ)։
Ակնհայտ է, որ «Արտակարգ դրություն» հայտարարելիս զինված ուժերի կիրառման, գործադրման բոլոր սահմանադրական-իրավական հիմքերն իսպառ բացակայել են։
Հետևաբար, նախագահ Ռ. Քոչարյանը «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01.03.2008թ. հրամանագրով աներկբա դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, կատարել է գործողություններ, որոնց համար լիազորված չի եղել ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով Երևան քաղաքում մտցրել է ռազմական դրությանը հատուկ սահմանափակումներ (տես' «Ռազմական դրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի է, ը, թ, ժ, ժէ կետերը), բանակը ներգրավել է ներքաղաքական գործընթացներում, կատարել է իշխանազանցություն, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների' առնվազն 10 մարդ է սպանվել, հարյուրավորները վիրավորվել են, ՀՀ քաղաքացիներին, կազմակերպություններին ու պետությանը պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս, ճնշվել ու խափանվել են հազարավոր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքների ու ազատությունների խաղաղ իրականացումը։
|
|
|
|
|
|