View Single Post
Old 24 May 10, 21:37   #135 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Азербайджан пригрозил силой отобрать Нагорный Карабах у Армении

Նեստերենկոն հիշեցնում է. Մոսկվան չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը

12:44 • 24.05.10


Մոսկվան ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն՝ մեկնաբանելով Արցախում մայիսի 23-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները։

«Մոսկվան ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչպես և միջազգային իրավունքի մյուս հիմնարար նորմերն ու սկզբունքները (նկատենք, որ ազգերի ինքնորոշման իրավունքը նույնպես համարվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը,- Tert.am): Ինչպես հայտնի է, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Մեր համոզմամբ՝ նրա հետագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման՝ մինսկյան գործընթացի շրջանակում հակամարտության բոլոր կողմերի միջև քաղաքական բանակցությունների արդյունքում»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված մեկնաբանությունում։

«Միաժամանակ, Մոսկվայում չեն կարծում, որ հակամարտության կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումից»,- հայտարարել է Նեստերենկոն։

Ըստ Նեստերենկոյի՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության իր բոլոր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ այսուհետ ևս եռանդով կօգնի հայերին ու ադրբեջանցիներին՝ որքան հնարավոր է շուտ հասնել ղարաբաղյան հանգույցի փոխզիջումային հանգուցալուծման։ Այս մասին հայտնում է Взгляд-ը:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 14:17.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60