View Single Post
Old 17 Jun 10, 02:12   #11 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: 2010 FIFA World Cup

Quote:
Հ1 - ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՎՈՒՎՈՒԶԵԼ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2010թ. եզրափակիչ փուլը Աֆրիկայում արդեն թափ է հավաքել: Չնայած նրա մեկնարկից անցել է ընդամենը 4 օր, սակայն իրադարձությունների մեծ պաշար է հավաքվել:

Իհարկե, այդ իրադարձություններից մեկը շատ տհաճ է մեր` հայ ֆուտբոլասերների համար: Արբանյակային կապի առկայության պայմաններում, մենք ստիպված ենք լինելու հանդիպումները դիտել միայն Հ1-ով: Ես, օրինակ, կգերադասեի վուվուզելի ձայնը լսել, քան թե Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբանների քնաբեր խոսքերը: Այս թեմային դեռ կանդրադառնանք:

Բայց մենք տեղափոխվենք Աֆրիկա: Հին հայկական ասացվածք կա. եթե դու Անգլիայի հավաքականի դարպասապահն ես, ապա պարտավոր ես գեթ մեկ անգամ «ճուտ» որսալ: Որքան էլ անգլիացիներին համարեն առաջնության երեք գլխավոր ֆավորիտներից մեկը, որքան էլ փայլուն կազմ ունենա, դարպասապահի խնդիրը մնում է գլխավորը: Հենց առաջին` Անգլիա-ԱՄՆ խաղում անգլիացիների դարպասապահ Ռոբերտ Գրինը այնպիսի գոլ բաց թողեց, որից հետո նմանատիպ գոլեր բաց թողած իր մյուս անգլիացի գործընկերների` Դեւիդ Սիմանի, Դեւիդ Ջեյմսի, Սքոթ Քարսոնի շարքում իր պատվավոր տեղը գրավեց: Արդյունքում գրանցվեց ոչ-ոքի` 1-1, իսկ անգլիացիների մարզիչը` Ֆաբիո Կապելոն պիտի գլուխ կոտրի, թե ում վստահի դարպասապահի անիծյալ գործը հաջորդ հանդիպմանը: Մեր կարծիքով, հարցի լուծման ամենաճիշտ ձեւը «ղուշ-գիրն» է:

Թերեւս Ռ. Գրինի համար միակ թույլ մխիթարանքը կարող է լինել միայն այն, որ իրենից էլ ավելի անհեթեթ գոլ բաց թողեց Ալժիրի հավաքականի դարպասապահ Շաուշին, որը հաղթանակ պարգեւեց սլովենացիներին:

Հաջորդ քննարկվող թեման, իհարկե, վուվուզելն է: Սա հարավ-աֆրիկացիների ազգային-ազատագրական երաժշտական գործիքն է, որից 60 հազար հատ եթե միաժամանակ փչում ես, ապա հաջորդ օրը ականջի բժշկի մոտ հսկայական հերթ է գոյանում: Բոլորը նրա ձայնից բողոքում են: Ֆուտբոլիստները նշում են, որ խաղի ժամանակ իրար չեն լսում, չեն կարողանում հուշել, լսել մարզիչի հրահանգները: Պորտուգալացի աստղ Քրիշտիանու Ռոնալդուն զայրացած նշել է. «Նման ձայնի տակ կենտրոնանալն ահավոր բարդ է»: Իսկ դանիացիների մարզիչ Մորտեն Օլսենը, ով թույլ լսողության պատճառով լսողական ապարատ է կրում, արդեն հայտարարել է, որ Աֆրիկայի մարզադաշտերում հանելու է այդ ապարատը, քանզի վուվուզելների ձայնի պատճառով գլխում ահավոր ժխոր է: Առանց լսողական ապարատի, ամեն ինչ շատ հանգիստ է: Ինչեւէ, վուվուզելներից բողոքները այնքան շատ են, որ ՖԻՖԱ-ն պատրաստվում է քննարկել դրանք արգելելու խնդիրը: Պատկերացնել կարելի է, թե նման որոշումից հետո բողոքի ինչ ալիք կբարձրանա բնիկների մոտ, որոնց համար վուվուզելը թերեւս նույնն է, ինչ հայերի համար դուդուկը (ի դեպ, շատ լավ գաղափար է, քանի ՖԻՖԱ-ն գլխի չի ընկել, կարելի է մեր հավաքականի հետ հանդիպումներում միանգամից 15 հազար հատ դուդուկ փչել. բոլոր մրցակիցներին կլացացնենք):

Հաջորդ թեման Դիեգո Մարադոնան է: Արգենտինայի հավաքականը կազմված է երկու մասից. բուն հավաքականը եւ նրա մարզիչ Մարադոնան: Արգենտինա-Նիգերիա հանդիպման ժամանակ խաղի ռեժիսորները չէին իմանում, թե հատկապես ինչի վրա կենտրոնանային. հանդիպմա՞ն, թե՞ Մարադոնայի: Երեւի 50-50 ստացվեց: Մենք տեսանք, որ Մարադոնան զայրանում է, ծիծաղում է, գոլ է խփում... Ոչ, գոլ չխփեց, բայց այնպես էր տոնում Գաբրիել Հայնցեի գոլը, կարծես ինքն էր գրավել դարպասը: Իսկ թե ինչպես էր Մարադոնան համբուրում իր ֆուտբոլիստներին` դաշտում գտնվող, պահեստայինների նստարանին նստած. Բրեժնեւը կնախանձեր: Քիչ էր մնում խաղից հետո նիգերիացիների գլխիկոր հեռացող մարզիչին էլ համբուրեր:

Շատ կարճ` Գերմանիայի մասին: 4-0 հաշվով գերմանական մեքենան հաղթեց ավստրալիացիներին եւ ցույց տվեց, որ մեքենան գտնվում է գերազանց վիճակում. լրիվ յուղած, «ծյունինգ արած», «բոլտ ու գայկեքը» ձգած:

Առաջնության մյուս ուշագրավ դեպքերից մի երկուսի մասին էլ: Անհայտ անձինք սրբել էին Ուրուգվայի հավաքականի մի քանի անդամների դրամապանակները: Գողությունը տեղի էր ունեցել Քեյփթաունի հյուրանոցում` Ուրուգվայ-Ֆրանսիա խաղի հանդիպման ժամանակ: Էռնեստո Ռոդրիգեսի սենյակից գողացել են 4 հազար դոլար, Դանիել Մարոտտայի մոտից` պատվիրակությանը պատկանող 8 հազար դոլար գումարը: Հետագա զարգացումները արդեն ֆանտաստիկայի ոլորտից են: Ոստիկանները դիտել են տեսախցիկների կադրերը եւ հայտարարել, թե ամենայն հավանականությամբ, գողությանը մեղսակից է Ուրուգվայի հավաքականի անդամներից մեկը, որից անմիջապես հետո Ուրուգվայի հավաքականը հայտարարել է, թե հրաժարվում է պաշտոնական հետաքննությունից:

Իսկ մյուս իրադարձությունն այն է, որ «Հզբոլլահ» խմբավորման զինված իսլամիստները Սոմալիում երկու մարդու են գնդակահարել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար` ձերբակալելով եւս մոտ տասը մարդու:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 12-ի երեկոյան` Արգենտինա-Նիգերիա խաղի ժամանակ: Տեղացի բնակիչների խոսքով, գրոհայինները ներխուժել են Մոգադիշոյից ոչ հեռու փոքրիկ մի գյուղի տներից մեկը, որտեղ ծածուկ դիտում էին խաղը: Սոմալիի իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում արգելված է ֆուտբոլ դիտելը, սակայն մարդիկ թաքուն փորձում էին դիտել հանդիպումը: Հարձակման ընթացքում երկու հոգի փորձել են փախուստի դիմել, սակայն գնդակահարվել են տեղում: Այս խմբավորման առաջնորդ շեյխ Մոհամեդ Աբու Աբդալլան հայտարարել է, թե ֆուտբոլասերները խախտում էին շարիաթի օրենքները:

Եվ վերջապես, Գերմանիա-Ավստրալիա խաղից հետո մարզադաշտի անձնակազմը բողոքի ցույց է արել՝ պահանջելով վերանայել աշխատանքային պայմանները: Ցույցը վերածվել է բախման, ոստիկանները ցրել են աշխատակիցներին: Մի քանի օր առաջ էլ բողոքել էին հենց ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը:

Իսկ ամենահետաքրքիրը դեռ առջեւում է:

Գ. ԱՐԱՄՅԱՆ
""
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 00:47.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60