View Single Post
Old 22 Jun 10, 16:49   #207 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: Азербайджан пригрозил силой отобрать Нагорный Карабах у Армении

Quote:
Originally Posted by ХичКОК View Post
а можно поподробнее?год месяц например)
Շահումյանը, Ասկերաըն ու Մարդակերտը մասամբ ադրբեջանցիք գրավեցին Հունիսի 12ին ու Հայաստանում Շուշիի ու Լաչինի ազատագրումից ստեղծված ոգին զրոի հասավ, դրանից էլ հուսահատ մարդավորսերով էին փորձում ինչ որ կերպ ստիպեմ շարունակել պայքարը։ Վազգենի կոչը մահապարտ հավաքելու, ոգին վերականգնելու նպատակ ուներ, ինչը ցավոք հայկական նորաստեղծ բանակը դեռ ի վիճակի չեր ստեղծելու...
Quote:
ՀԵՌՈՒՍՏԱԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
...Ուզում եմ խոսքս ավարտել, կոչ անելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին` եթե համաձայն եք. վաղը չէ մյուս օրը, հենց վաղը չէ մյուս օրը թող Հայաստանի յուրաքանչյուր շրջանից, յուրաքանչյուր քաղաքից ընդամենը 10-15 տղա գա, և մենք կունենանք 500 հոգիանոց զորագունդ։ Միասին գնալու ենք ամենածանր ճակատը։ Թշնամին նույն թշնամին է, որը ձեր առջևից փախչում էր, մենք էլ նույնն ենք։ Ուղղակի խաթարվել է հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է արթնացում, ցնցում, և այդ ցնցումը պետք է իրագործենք դարձյալ հին տղաներով։ Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, որոնք գնալու, կռվելու են ամենադժվարին ճակատում։ Վաղը չէ մյուս օրը եթե մենք հավաքվեցինք և կարողացանք 500 հոգիանոց մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, դեռ կռվելու ենք ու հաղթելու ենք։

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար

15 օգոստոսի 1992 թ., Երևան
Վազգեն Սարգսյանը դրանով միգուցէ նաև փորձեց վերականգնել իր իմիջը, բայց ամեն դեպքում ՊՆ նախարարի պաշտոնից հրաժարական տվեց ու Վազգեն Մանուկյանը Հոկտեմբերին նշանակվեց ՊՆ նախարար առանց տարակուսելու, որ մութ է, ցուրտ է բանակից նույնիսկ Զորի Բալայաններն են իրենց բալեքին փախցնում, դաշնակներին ենթակա կամավորները դիրքերը թողած զենք ու զրահով եկել Երևանում «իշխանություն էին» ուզում...
Այդ իրավիճակում ԼՏՊին ուրիշ ոչինչ չմնաց քան Վազգեն Մանուկյանին, որպես ամենակոմպրոմիսային տարբերակ բոլորի համար դնել ՊՆ նախարար ով էլ սկսեց Հայկական բանակի կայացումը, երկար տարիների փորձ ունեցող գեներալների բերեց ՊՆ համակարգ ու նրանց արժեքը բարձրացնեց, նույնիսկ որոշ մորուքավոր տղեքի նեղանալու հաշվին... Բայց այդ ամենը հանգեցրեց Վազգեն Մանուկյանի արժեքի բարձրացման, որը հենց Վազգեն Սարգսյանը պատրաստ էր հրազենով 1996ին իրականություն դառնալուց բացառել։ Բայց դե Մանուկյանը իրական ազգային ու քաղաքական գործիչ է, նա գործի կարևորությունը անձնական հաշվեհարդարներից վեր է դասում ու կարևոր պահերին անում այն ինչ պետք է - նրա վերջին հայտարարությունը այս «դիվերսիայի» թեմայի շուրջ գիտես ինչ էր - նման դեպքեր հա էլ լինում են, պետք չի կենտրոնանալ դրա վրա...

Մանրամասն այստեղ http://aramazd.livejournal.com/11837...979298#t979298 Բայց դա արդել լրիվ ուրիշ երգ է...;-)
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 15:32.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60