Quote:
“Առայժմ միայն գնում են ասում այո: 10 տարի, 12 տարի, 16 տարի ասում են այո: Եվ մտածում են, որ դա ձեռաց կանցնի, ոչինչ: Բայց ինչպես կարող է ձեռաց անցնել, եթե միջազգային հանրությունը պատրաստել է լուծման սխեմա: Կա լուծման սխեմա, եւ կա այդ սխեմայի բուրգի գագաթը` եռյակի հայտարարությունը: Անվերջ ասում են այո, մասնակցում են գործընթացին, եւ ինչ որ էտապում ասել ոչ, այդպես չի լինում: Կասեն` մենք ի վերջո երեխանե՞ր ենք, ինչ է, ովքեր եք դուք ընդհանրապես, դուք ներկայացնում եք ի՞նչ. Դուք ներկայացնում եք պետությու՞ն, երկի՞ր, խմբավորու՞մ, թե ինչ որ կորպորացիա: Դուք պիտի շարունակեք դա անել: Քաղաքական մեխանիկան այդպիսին է”, ասում է Իգոր Մուրադյանը: Նա նշում է նաեւ, որ Հայաստանում չկա ոչինչ, որ կարող է ընդհատել այդ խելահեղ գործընթացը:
“Ով պետք է կանգնեցնի. Խորհրդարանը, կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը, ղարաբաղյան հանրությունը` ես նկատի ունեմ այնտեղի խորհրդարանը, այնտեղի կառավարությունը, այնտեղի շահերի խմբերը: Չկան այդպիսի բաներ, հասկանո՞ւմ եք”, ասում է Իգոր Մուրադյանն ու նշում, որ Հայաստանի ընդդիմությունը` Հայ Ազգային կոնգրեսը, չի կարող կանգնեցնել, քանի որ ինքն է ներկայիս լուծման գաղափարախոսը եւ սպասում է, որ իշխանությունն իր ձեռքով անի այդ ամենը, իսկ Ղարաբաղի հասարակությունն էլ վախեցած ու ստրկացված է Ղարաբաղի իշխանության ջանքով, եւ ունակ չէ պայքարելու: “Եվ գումարած նաեւ անգաժավորված մամուլը”, ասում է Իգոր Մուրադյանը:
Ըստ նրա, Սերժ Սարգսյանը Սփյուռք գնալու փոխարեն պետք է գնար համաշխարհային մայրքաղաքներ եւ ասեր այնտեղ, որ մադրիդյան սկզբունքները մեզ համար աղետ են: “Նա գնում է ասում է այո, ես համաձայն եմ, խաղաղ ճանապարհ: Չի լինելու արդեն նրան ժամանակ ասելու, որ ես համաձայն չեմ”, ասում է Իգոր Մուրադյանը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը համաշխարհային մայրաքաղաքներում զբաղվում է իր անձնական խնդիրներով, որ ճանաչեն իր իշխանությունը: “Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ նրանք ասեն մենք սրա հետ համաձայն չենք”, հարցնում է Իգոր Մուրադյանը:
http://www.lragir.am/armsrc/politics36468.html
|
Игорь Мурдарян размышляет о том, что сержанта-роботные правители Армении всё время блефуют и говорят ДА, что бы им не подсовывали как вариант урегулирования, так как как только скажут НЕТ они станут не нужными ни США ни России и их уберут.
Но опасность говорить всё время ДА в том, что в одни прекрасный день или уже как принято в армянских мидах в ночь могут подписать какие то очередные предательские протоколы так как кто то придёт и поставит на стол очередной протокол на подписание, то на что они устно говорят всё время ДА. Скажут ну ты согласен ДА тогда подписывай.
Чё то нехорошо, что Клинотон приедет на 4ое июня в Армению и только 5ого утром уедет, кто знает, что всю ночь с 4ого на 5ое может поназаставить подписать опяневших от радости от такого крутого визита сержант.
Եթե վերծանենք Իգոր Մուրադյանի ասածը - սերժանտա-ռոբոտները ասել են ՀԱ ու ասում են ՀԱ, անկախ նրանից թե իրանց ռսներն ու ամերիկացիք ինչ են առաջարկում, քանի որ հենց ասեն ՉԷ իրանք ոչ մեկի կ**** պետք չեն լինի։
Բայց ինչպես արդեն նշել եմ, մի օր էլ վեր ենք կանալու ու իմանանք, որ գիշերով սերժանտա-ռոբոտները ինչ որ թուղթ են ստորագրել Արցախի վերաբերյալ։
Այդ առումով լավ չի, որ Քլինտոնը գալու ա 4ին Երևան ու ամբողջ գիշերը մնալու ու մենակ 5ի առավոտ գնա, բա որ գիշերը հանի մի հատ թուղթ դնի ասի դե ստորագրի այ ոչխար, ԲԱԱԱ անընդհատ ՀԱԱԱ ես ասում, դե ստորագրի որ ՀԱ ա....