02 Jul 10, 18:30
|
#232 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт
Quote:
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի ազատ արձակումը անակնկալ է եղել անձամբ իր համար: Նա ազատ է արձակվել ստորագրությամբ` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: Որոշումը կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը:
«Ժամը 2-ին բացեցին խցի դուռը, ասացին`արի պետի հետ հանդիպման: Նա ինձ ասաց, որ ազատ եմ եւ խորհուրդ տվեց զգույշ լինել: Պատճառաբանությունը թղթում է գրված, որ գործի քննությունը ավարտվել է, եւ պարզվել է, որ իմ` գործին խոչընդոտելու հնարավորությունը նվազել է, դրա համար էլ ինձ անհապաղ ազատ արձակեցին»,- «Ա1+»-ին հետ զրույցում ասաց Դավիթ Քիրամիջյանը:
Թատերական ինստիտուտի ուսանող Դավիթ Քիրամիջյանը ձերբակալվել էր մայիսի 31-ին`Ազատության հրապարակի մերձակա տարածքից: Նրան մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով:
«Դատարանում կապացուցվի, որ ես մեղավոր չեմ»,- ասաց նա:
Դավիթին ազատ արձակելու մասին չեն իմացել նաեւ նրա հարազատները:
«Դուրս եկա, բայց ոչ ոք չկար, նստեցի տաքսի, զանգեցի մերոնց, իսկ մաման ասաց, որ գալիս է մոտս, ես ասացի, որ դու մի արի, ես եմ գալիս»,- հուզված պատմում է Դավիթը:
Նա մեկուսարանում գտնվելու մեկ ամսվա ընթացքում պարբերաբար գլխացավեր եւ արնահոսություն է ունեցել. «Արնահոսությունը գլխիս ստացված վնասվածքներից է, որ ստացել էի ոստիկանների կողմից` բերման ենթարկելուց, իսկ գլխացավերս էլ երեւի նրանից էր, որ խուցը փոքր էր եւ ծուխը շատ էր լինում: Սակայն բժիշկները միշտ արձագանքում էին»:
Դավիթ Քիրամիջյանի գործը քննելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Նիստի օր դեռ հայտնի չէ:
|
http://a1plus.am/am/politics/2010/07/2/david
դե հիմա ասեք արդյոք բ»»» տղություն չէր 33 օր էս ջահելին բանտում պահելը?
|
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
|
|
|