Quote:
	
	
		| Մերձդնեստրում լրտեսության և հայրենիքի դավաճանության մեջ կասկածվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի կալանքի ժամկետը անցած շաբաթավերջին երկարաձգվել է ևս մեկ ամսով: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Վարդանյանի` Հայաստանում ապրող հարազատներին, Տիրասպոլի քաղաքային դատարանը որոշումը ընդունել է կարճատև նիստում, որի օրվա մասին չեն տեղեկացվել նույնիսկ անազատության մեջ գտնվող լրագրողի ընտանիքի անդամները:
 Հիշեցնելով, որ դատարանի նախկին նիստին ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին չի թույլատրվել ներկա գտնվել, Վարդանյանի հարազատները պնդում են, որ «նման կոնսպիրատիվ մեթոդների նպատակը գործի միջազգային հնչեղությունը և դրա վերաբերյալ հասարակական կարծիքը լռեցնելն է»:
 Հայազգի լրագրողի հարազատները հերթական անգամ կոչ են անում Մերձդնեստրի իշխանություններին «անսալ բանականության ձայնին և քաղաքական կամք ցուցաբերել Էռնեստ Վարդանյանի անհապաղ ազատ արձակման հարցում»:
 Ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից։ Ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ և Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին
 | 
	
 Հետաքրքիր է ուր կորան էն բազմաթիվ օփենականները ովքեր զանազան ակցիաներ էին կազմակերպում Երևանում ու սպառնում ինքնահրկիզվել?