10 Jul 10, 18:34
|
#308 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Азербайджан пригрозил силой отобрать Нагорный Карабах у Армении
Quote:
- Համանախագահները ցանկություն հայտնեցին աշնանն այցելել ազատագրված տարածքներ, ինչո՞վ է պայմանավորված նրանց այս ցանկությունը: Եվ պարզ էլ չէ, թե կոնկրետ ո՞ւր են այցելելու՝ Աղդա՞մ եւ Ֆիզուլի՞, թե՞ Շահումյան եւ Գետաշեն:
- Ես որեւէ վատ բան չեմ տեսնում, եթե իրենք Ստեփանակերտ գնում են, ի՞նչ տարբերություն՝ Ստեփանակերտն էլ է մերը, Ֆիզուլին էլ է մերը, Աղդամն էլ է մերը: Ուր ուզում են, թող գնան, ես պատրաստ եմ իրենց ուղեկցել, նույնիսկ, եթե ուզում են գնալ Շահումյան, որը եւս մերն է, խնդրեմ, ես Շահումյանի բոլոր արահետները, անտառների բոլոր բացատները անգիր գիտեմ, պատրաստ եմ իրենց ուղեկցել, մեր պատմական-մշակութային հուշարձաններն էլ իրենց այնտեղ ցույց տալ:
|
Quote:
- Ըստ որոշ վերլուծաբանների, այսօրվա իշխանությունը Ղարաբաղի հարցում փորձում է անել այն, ինչ ժամանակին ուզում էր անել առաջին նախագահը: Դուք, որպես ՀԱԿ-ի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, կիսո՞ւմ եք այս կարծիքը:
- Էապես տարբեր բաներ են. նախ՝ ինքս 97-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգավորման տարբերակին դեմ եմ եղել: Ես հիմա էլ գտնում եմ, որ մենք հաղթել ենք, հաղթածը, արյունով ձեռք բերվածը ինչ-որ թղթով, ինչ-որ ստորագրությամբ ետ չի տրվում, երկրորդ՝ ժամանակը, պահը, բաց է թողնված: Տեր-Պետրոսյանի ծրագրով 97-ին եթե Ղարաբաղի խնդիրը լուծվեր, մենք աշխարհի զարգացումներից դուրս չէինք մնա, կունենայինք անվտանգության դոկտրինայի հիմք: Հիմա գնալ այդ լուծմանը ինձ համար բացարձակ ընդունելի չէ:
|
http://aravot.am/am/articles/politics/0/view/all
|
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
|
|
|