Thread: Armenia Hayastan@ qandoxner@
View Single Post
Old 04 Aug 10, 03:32   #134 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 26 brat_eu is on a distinguished road
Re: Hayastan@ qandoxner@

Քանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Հայաստանում է, ես Հայաստանում չեմ մնա
Օգոստոս 03, 2010 | 15:58

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, ով մի քանի շաբաթ առաջ է հրաժարական տվել մարզպետի պաշտոնից, նոր աշխատանք է փնտրում: Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի հետ զրույցում:

Պարոն Հովակիմյան, մի քանի օր առաջ Ձեզ Կապի նախարարությունում տեսնողներ են եղել: Գուցե այդ նախարարությունում Ձեզ գո՞րծ են առաջարկել:

Ես չեմ եղել այդտեղ, երեւի թե ինչ-որ մեկը ինձ զրպարտում է:

Իսկ ո՞ր ասպարեզում եք ցանկանում գործունեություն ծավալել:

Ո՞վ պիտի ինձ գործ առաջարկի, ես ինքս պետք է ինձ համար նոր գործ գտնեմ: Մի քանիսը պետք է իրենց բանուգործը թողնեն ու ինձ համար աշխատա՞նք մտածեն: Ես աշխատանք եմ փնտրում, բայց դրսում: Ես Հայաստանում չեմ մնալու:

Իսկ ո՞ւր եք գնալու, եթե գաղտնիք չէ:

Հետո կիմանաք, բոլորից շուտ:

Հավանաբար բիզնես ոլորտո՞ւմ:

Ես միշտ բիզնես ոլորտում եմ եղել: Ես որ բիզնեսով էի զբաղվում, ոչ մի բիզնեսմեն Հայաստանում չի եղել: Ես «ՀայԿոոպ»-ի (Հայսպառմիության) նյութատեխնիկական մատակարարման եւ ժող. սպառման ապրանքային բաժնի տնօրեն եմ եղել:

Պարոն Հովակիմյան, մի քանի շաբաթ է, ինչ հրաժարական եք տվել, սակայն մինչ օրս այդպես էլ պարզ չէ, թե ի՞նչն էր ձեր այդ որոշման պատճառը:

Դա մինչեւ հիմա ինձ համար էլ հստակ չէ: Եթե կուսակցական խնդիրների հետ էր կապված, ապա որեւէ խնդիր այդ առումով չի եղել: Բյուջեի առումով էլ Արարատի մարզը միակ մարզն է, որն առաջին տեղում է իր բյուջեով: Իմ դուրս գալուց առաջ վերջին վեց ամիսները քննարկել ենք, ոչ մի խնդիր չի եղել: Անկեղծ ասած, ինձ համար էլ մինչեւ հիմա անհասկանալի է իմ հրաժարականի հարցը, եւ ես չեմ ուզում խորանալ այդ հարցում:

Ճի՞շտ են լուրերն այն մասին, որ նոր մարզպետը աշխատանքից ազատել է մարզպետարանի այն աշխատակիցներին, որոնց Դուք եք աշխատանքի ընդունել:

Այո, եւ բացի այն, որ դա գեղեցիկ չէ, նաեւ օրենքի խախտում է: Նրանց մեծ մասը քաղծառայողներ են եղել, որոնց իրավունք չունեին աշխատանքից ազատել: Սակայն կանչել են, ասել են՝ «դիմում գրեք, հեռացեք»: Աշխատանքից ազատել են հողաշինարարին, եւ նրա փոխարեն ընդունել են նախկին հողաշինարարին՝ Օրդոյան Արտոյին, ով մարզում հայտնի է որպես գող ու ավազակ: Նրան այն ժամանակ աշխատանքից ազատել էին այն բանի համար, քանի որ մարզում էլ հող չէր մնացել, բոլորը ապօրինի կերպով վաճառել էր:

Լուրեր են շրջանառվում, որ Ձեզ աշխատանքից ազատելու հիմնական պատճառը եղել է այն, որ Դուք, աշխատանքի բերումով վատ հարաբերությունների մեջ եք եղել, նեղացրել եք ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մարդկանց ու նրանց աշխատանքից ազատել եք:

Հովիկ Աբրահամյանը ինձ երբեք չի խանգարել: Եւ եթե որեւէ մեկը գնացած ու բողոքած էլ լինի նրան, ապա նա հաստատ ասած կլինի՝ հարցերը այդ մարդու հետ լուծեք:

Այսինքն, ավելի շատ Ալիկ Սարգսյանի գործո՞նն է խանգարող հանգամանք հանդիսացել:

Այսպես ասեմ՝ ֆինանսական վարչության պետ եմ ունեցել՝ Եղիազարյան Կարեն, ում մարզի ոչ մի համայնքի ղեկավար, որպես այդ պաշտոնում աշխատող մարդ, չի ճանաչել: Ես նախկինում առիթ ունեցել եմ աշխատել այդ մարդու հետ, իսկ երբ եկա մարզպետարան ու տեսա, որ նա մարզպետարանում նման կարեւոր պաշտոն է զբաղեցնում, ասացի, «Տղա ջան, այս գործը քո բանը չի, դու ֆինանսական վարչության պետ չես կարող աշխատել, դու պիտի դիմում գրես, հեռանաս, որ նոր մարդ բերենք, ո՞վ պետք է ուսումնասիրություն կատարի հիվանդանոցներում, ամբուլատորիաներում ու հաշվետվություն ներկայացնի»: Իսկ նման պատասխանատու գործ նա ի վիճակի չէր կատարել: Եւ երբ ես արդեն աշխատանքից դուրս էի եկել ու Լոնդիկին (Էդիկ Բարսեղյանին) էին բերել, Ալիկ Սարգսյանը գալիս է, հավաքում է աշխատակազմին, նոր մարզպետին ու հայտարարում, որ այդ երկուսի՝ հողաշինարարի ու ֆինանսական վարչության պետի նկատմամբ ես սխալ եմ վարվել, եւ պետք է նրանք կրկին աշխատանքի ընդունվեն: Այդ նպատակով էլ իմ ընդունած ֆինանսական վարչության պետին ու հողաշինարարին կանչում ու ասում են՝ դիմում գրեք, ու ազատվեք աշխատանքից: Ես, իմանալով այդ մասին, նույնիսկ ջղայնացա նրանց վրա, ասացի՝ սխալ եք վարվել, որ դիմում եք գրել: Լոնդիկն ո՞վ եղավ, որ գա ու միանգամից մարդ ազատի աշխատանքից, միայն այն պատճառով, որ դրանք իմ բերած մարդիկ են:

Իսկ ճի՞շտ է, որ Ձեր՝ աշխատանքից ազատվելու հարցում մեծ է եղել մարզպետարանի առողջապահության եւսոցիալական ապահովության վարչության պետ Գեղանուշ Ավետիսյանի դերակատարությունը:

Նա մի ահավոր կերպար է: Նա Ալիկ Սարգսյանի մտերիմներից է: Իսկ ով ուզում է ուսումնասիրել առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության աշխատանքը, ապա նրան ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Այդ տիկինը ընդամենը «Զովետինստիտուտի» հեռակա կրթություն ունի, բայց քաղծառայող է: Ես զարմանում եմ, թե նրան ինչպե՞ս են աշխատանքի ընդունել: Նա այսօր կառավարում է մարզի բժիշկներին եւ աշխատանքների է տեղավորել իր բոլոր մտերիմներին: Մարզպետարանը 2008, 09, 10 թվականներին ստացել է առողջարանների մոտ 300 ուղեգիր, առանց որեւէ թույլտվության՝ նա այդ ուղեգրերը բաժանել է իր հարազատներին ու բարեկամներին: Միայն Ոստան գյուղից նա 50 հոգու ուղեգիր է տվել: Ես հայտնաբերեցի այդ անօրինականությունը, եւ դրա հետեւանքով կոնֆլիկտ ունեցանք: Մի խոսքով, ես հասկացա մի բան. եթե դու տեսնում ես, որ դիմացինդ գող ու ավազակ է, դու իրավունք չունես նրան ասել, որ նա այդպիսին է, որովհետեւ նրա թիկունքին կարող են կանգնած լինել մարդիկ, ովքեր քեզ կարող են պատժել իրականությունն ասելու համար: Եւ մի բան էլ՝ քանի Ալիկ Սարգսյանը Հայաստանում է, ես այստեղ չեմ մնա:

Ինչո՞ւ, Հայաստանը բոլորիս հայրենիքն է:

Երբ նա հեռանա պաշտոնից ու Հայաստանից, ես նոր կվերադառնամ: Նա մինչեւ հիմա իմ որդուն հետապնդում է: Քրեական գործ է հարուցվել իմ որդու դեմ, բոլորովին անհիմն, ու երբ տեղի ունենա դատական նիստը, ես բոլոր լրագրողներին հրավիրելու եմ, որպեսզի գան ու տեսնեն, թե ինչ անհեթեթ մեղադրանք են ներկայացրել:
Attached Images
 
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 13:38.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2022, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61