Re: The Turkey & the Turks / Թուրքիան և թուրքերը / Турция и турки /
Թուրքիայում վրացի զբոսաշրջիկներին էլ են «կարգին» ծեծում
Օգոստոս 04, 2010 | 14:50
Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրումի շրջանում հանգստացող Վրաստանի 2 քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել թուրքերի կողմից։
Թուրքական Mynethaber-ի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիներ Ինդիկո Ռամինաշվիլին եւ Կեկհաբերի Բոչորիշվիլին մտել են ոսկե զարդերի խանութ, եւ խնդրել վաճառողին զարդերից մեկը մոտիկից ցույց տալ։ Թուրք վաճառողի պնդմամբ՝ վրացի զբոսաշրջիկներից մեկը արագ գրպանն է դրել 3 հազար դոլար արժողությամբ մի զարդ։ Վաճառողը նշել է, որը ինքը նկատել է գողության փաստը, երբ տեսել է, որ հիշյալ զարդը անհետացել է։ Այդ ընթացքում վիճաբանություն է ծագել վրացի զբոսաշրջիկների եւ թուրք վաճառողի միջեւ, իսկ վաճառողին օգնության եկած թուրք ընկերները դաժան ծեծի են ենթարկել 2 վրացիներին, եւ հանձնել ժանդարմերիային։
Վրացի զբոսաշրջիկները վնասվածքների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց, որից հետո նրանց դեմ քրեական գործ է հարուցվել։
|