View Single Post
Old 07 Aug 10, 09:27   #79 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Serving in army will be compulsory and time 1,5 year Отмена всех отсрочек от армии и сокращение службы до 1,5 года

дядь Гриш ты это имеешь ввиду?
Quote:
Կոլեգիայի արտահերթ նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվեցին զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը: Բացելով նիստը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ զինված ուժերում տեղի ունեցած վերջին միջադեպերը լայն արձագանք են գտել հասարակության շրջանում: Բանակային որոշ ստորաբաժանումներում մահվան ելքով արձանագրված դեպքերը վկայում են, որ նմանօրինակ պատահարները և միջադեպերը բացառելու ուղղությամբ զորքերում դեռևս պատշաճ աշխատանքներ չեն իրականացվում: Պաշտպանության նախարարը ԶՈւ հրամանատարական կազմին հրահանգեց ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը և համապատասխան քայլեր ձեռնարկել` նմանաբնույթ դեպքերից զերծ մնալու, զորքերում կարգապահությունն ամրապնդելու համար:

Սեյրան Օհանյանը շեշտեց, որ թեև զինված ուժերի ամբողջ անձնակազմը կատարում է իր ծառայողական պարտականությունները` ապահովելով հանրապետության անվտանգության հուսալի պաշտպանությունը, սակայն որոշ զորամասերի հրամանատարների անբարեխղճությունը հանգեցնում է դժբախտ դեպքերի, կան սպաներ, ովքեր հակված են բռնարարքների, ունեն արատավոր բարքեր: Հատուկ ընդգծվեց, որ հայ սպայի արժանապատվությունը մշտապես պետք է բարձրության վրա լինի:

Կոլեգիայի նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան ծառայողական քննությունն իրականացրած բարձրաստիճան սպաներ` ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը, զինված ուժերի և գլխավոր շտաբի վարչությունների պետեր, ովքեր ներկայացրեցին արտակարգ միջադեպերի մանրամասները:

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ նիստերի դահլիճ բերվեցին այն զինծառայողները, որոնց մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործություն կատարելու համար:

Զեկուցողները շեշտեցին, որ տվյալ զորամասերում արձանագրվել են մարտական հերթապահության կրման թերություններ, հայտնաբերվել են լուրջ խնդիրներ զինծառայողների միջանձնային հարաբերություններում: Արվեցին համապատասխան առաջարկություններ բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ: Իրենց տեսակետները հայտնեցին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, կոլեգիայի անդամները:

Ամփոփելով Կոլեգիայի նիստը` Սեյրան Օհանյանը նշեց, որ զորքերում առայժմ պատշաճ կերպով չեն իրականացվում գաղափարադաստիարակչական աշխատանքները, բավարար աշխատանքներ չեն տարվում ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու ուղղությամբ, ինչը նույնպես հանգեցնում է անցանկալի պատահարների: Նախարարը հրամանատարներին հորդորեց խիստ և հետևողական վերաբերմունք ցուցաբերել ենթակա անձնակազմի նկատմամբ` միաժամանակ լինելով հոգատար, արդարացի, հարգալից: Հարկ է լուրջ աշխատանքներ տանել զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման համար: Այս առումով հատկապես կարևորվեցին զորամասերի և զորամիավորումների հրամանատարների սերտ համագործակցությունը զինվորական իրավապահ մարմինների հետ, արտագնա դատական նիստերի կազմակերպումը:

Նիստի ավարտին ընթերցվեցին պաշտպանության նախարարի հրամանները կարգապահական տույժի ենթարկված զինծառայողների վերաբերյալ: Պաշտպանության նախարարի հրամաններով 8 սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, որոնցից յոթն արձակվել են պահեստազոր, մի շարք զինծառայողներ ենթարկվել են կարգապահական տարբեր տույժերի, նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իջեցվել են նաև զինվորական կոչումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 13:41.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60