11 Aug 10, 16:32
|
#6674 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: О чём вы сейчас думаете? =)
Quote:
«Հին տոմարով օգոստոսի 11–ը Նավասարդն է՝ Նոր տարին, որը նշվել է հայոց հունձքի տոնախմբություններով»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դիցաբան և ազգագրագետ Գոհար Վարդումյանը՝ պատմելով, թե ինչպես է նախկինում նշվել Նավասարդը հայոց աշխարհում։
Ազգագրագետի խոսքով, Նավասարդը եղել է բազմազան ծեսերի մի ամբողջ տոնաշրջան, որի սկիզբը համարվում է օգոստոսի 11–ը։ «Բոլորն են մասնակցել այդ տոնախմբություններին՝ ժողովրդից մինչև արքունիք, ինչի համար էլ տոնը կոչվել է համաշխարհական կամ աշխարհական։ Այդ օրերին նշվող ամենամեծ տոներից է արքայական ձիարշավն ու որսարշավը, որը նշվել է հազարամյակներ շարունակ։ Տոնը կապված է նաև Արարատի գագաթին Նոյան տապանի հանգրվանի և այնտեղից Նոյի դուրս գալու հետ։ Օգոստոսի 11–ը ճիշտ այն օրն է, երբ Նոյը դուրս եկավ տապանից, այսինքն մարդկության սկիզբը կապվում է Նավասարդի հետ»,– ներկայացրեց մասնագետը։
Դիցաբանը պատմեց, որ նավասարդյան տոները նվիրվում էին 7 աստվածներին, տոնախմբությունները կատարվում էին ամբողջ երկրում՝ անգամ դրկիցներն էին մասնակցում։ Տոնախմբության կենտրոնը սակայն, ըստ Գոհար Վարդումյանի, եղել է Նպատ լեռը, Արածանիի ափը։ Ինչ վերաբերում է ճաշատեսակներին, մասնագետը տեղեկացրեց, որ Նավասարդի ժամանակ, ինչպես այժմ Նոր տարուն, սեղաններին դրվել են բոլոր բարիքները՝ տուրք տալով այն հավատալիքին, որ ինչպես սկսես տարին, այնպես էլ կանցնի։
Հետաքրքրական էր նաև դիցաբանի այն տեղեկությունը, ըստ որի Նավասարդը համարվել նաև Նոր պտղոց տոն։ «Այդ օրը շատ աղջիկներ զոհաբերում էին նաև իրենց կուսությունը իրենց սիրելի տղամարդկանց, այսինքն՝ սա ինչ–որ իմաստով նաև սիրո և պտղության օր էր»,– ասաց նա։
|
http://tert.am/am/news/2010/08/11/navasard/
жили ведь люди))
|
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
|
|
|