19 Aug 10, 03:26
|
#63 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
Ահա , թե ով, ով է?...
Quote:
Երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական սկանդալը գրանցվեց. երբ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից խոսում էր մարտի 1-ին հայ ժողովրդին կոտորելու, վիրավորելու թեմայից, մարդու իրավունքների ոտնահարումներից, հանրապետական ճերմակամազ պատգամավոր Վազգեն Կարախանյանը տեղից մի քանի անգամ ռեպլիկ արեց, թե «դու ո՞վ ես, որ խոում ես հայ ժողովրդի անունից»:
Զարուհի Փոստանջյանը չլսեց նրա խոսքերը և շարունակեց: Այնուհետև Վազգեն Կարախանյանին «օգնության հասավ» մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական` Առաքել Մովսիսյանը` Շմայսը: «Դե զահլես տարար, իջի տից»,- բղավեց Շմայսը:
Իսկ դահլիճում նստած գոնե արտաքնապես տղամարդ բոլոր պատգամավորները քար լռությամբ հետևում էին Շմայսի «դուխով կեցվածքին», թե ինչպես էր նա հղի կնոջ վրա գոռգոռում:
Երբ Փոստանջյանն ավարտեց իր ելույթը, ներքև իջավ և Շմայսից պահանջեց դուրս գալ դահլիճից: «Դուրս եկեք: Սա քաղաքական մարմին է, և մենք հայտարարություններով ենք հանդես գալիս»,- ասաց Փոստանջյանը:
Ի դեպ, քար անտարբերությամբ ու անգործությամբ այս ամենին հետևեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նույնիսկ թաքուն հրճվելով, որ Զարուհի Փոստանջյանին մականունավոր պատգամավորն այդպես էր վերաբերվում:
|
|
|
__________________
bleib mal cool...
|
|
|