View Single Post
Old 09 Sep 10, 17:44   #4 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Israeli pilotless aircrafts near Iran Border Беспилотные самолёты из Израеля бороздят большой Арцах возможно с намёком на Иран

Օրվա հրամայականն է բանակի նկատմամբ իրականացնել իրապես հասարակական հսկողություն, որը կկանխարգելի զինված ուժերում վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքերը: Այս էին պահանջում «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանում այսօր տեղի ունեցավ «Ազգային անվտանգության եւ պաշտպանության» հարցերի նոր հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Քննարկմանն անդրադարձ եղավ զինված ուժերում վերջին շաբաթներում կատարված ողբերգական դեպքերին ու հայ-ադրբեջանական սահմանային դիրքերում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաեւ` վերջին 2 ամսում Արցախի եւ անգամ ՀՀ-ի տարածքով թռչող անօդաչու ադրբեջանական սարքերի առկայությանը:

Հանձնաժողովի անդամներից մի քանիսի կարծիքով` հայկական բանակում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի առողջացման համար անհրաժեշտ է իշխանափոխություն, իսկ քաղաքագետ Իգոր Մուրադյանը նույնիսկ առաջարկեց պահանջել Պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավարության հրաժարականը:

«Սարդարապատ» շարժման հիմնադիր-անդամ Ժիրայր Սեֆիլյանն իր խոսքում նշեց, որ հայկական բանակը դարձել է միայն աղքատների որդիների ծառայության վայր: «Սոցիալական անարդարությունն է վերքերի վերքը: Մինչեւ այն ժամանակ, երբ բանակի կամ զորամասի հրամանատարությունն ապրում է հղփացած կյանքով եւ ժողովրդի զգալի մասի համար ընտանիքներում օրվա հացը խնդիր է, բանակ չի կարող դառնալ»,- ընդգծեց նա: «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանն էլ «Ա1+»-ին ասաց. «Մենք կարծում ենք, որ հայոց բանակի հրամանակազմի համար սովորական փոխադրամիջոց դարձած ջիպերով պատերազմի պատրաստ չենք»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերին, ապա Ազգային խորհրդարանի անդամների կարծիքով` դրանք իսրայելական արտադրության են եւ հայկական կողմից դրանք ոչնչացնելու փորձերն անհաջող են եղել: «Իրավիճակն իսկապես բարդ է եւ մտահոգիչ. եթե այդ անօդաչու սարքերը կատարում են հետախուզական խնդիրներ, ապա նրանք շատ հեշտ կարող են օժտված լինել ռումբերով: Դա մի իրավիճակ է ստեղծում, որի լույսի ներքո շատ բան է փոխվելու տարածաշրջանում»,- մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Խզմալյանը:

Քննարկման ժամանակ լրագրողներից մեկի այն մտահոգությունը, թե բացեիբաց խոսելով ռազմական խնդիրների մասին, արդյոք չե՞նք վտանգում մեր ազգային անվտանգությունը, Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ թշնամին թե այդ թռչող սարքերի, թե այլ միջոցներով մեզնից ավելին գիտի, ու արդեն այդ ամենը ռազմական գաղտնիք չէ:
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 16:22.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60