Re: "Золотой абрикос" / Golden Apricot
FICTS -ի գլխավոր մրցանակն ստացել է հայկական «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը
Հոկտեմբեր 01, 2010 | 18:24
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնն արժանացել է գլխավոր մրցանակի FICTS -ի կողմից` FICTS PLATE D’HONNEUR 2010: FICTS-ը Կինոյի, հեռուտատեսության եւ սպորտի միջազգային դաշնությունն է, որը միավորում է 103 երկրներ եւ հանդիսանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժողովի անդամ «Մշակույթի եւ օլիմպիական կրթության» ոլորտում:
FICTS PLATE D’HONNEUR 2010 մրցանակը շնորհվում է սպորտի, հեռուստատեսության, կինոյի, լրագրության եւ շոուների ոլորտում գործող այն կազմակերպություններին, որոնք նշանակալի դեր են խաղացել նշված բնագավառների արժեքների խթանման գործում:
Այս պատվավոր մրցանակը «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնին կհանձնվի 28-րդ «Միլանի միջազգային FICTS փառատոնի» ընթացքում, որը միջազգային միջոցառում է` նվիրված կինոյին, հեռուստատեսությանը եւ սպորտային մշակույթին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Պալացցո Ջուրեկոնսուլտիում աշխարհի մի շարք հեռուստատեսությունների եւ կարեւորագույն թերթերի ներկայացուցիչների ներկայությամբ:
|