View Single Post
Old 08 Oct 10, 22:46   #1 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 52
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 27 voter is on a distinguished road
Icon13 Auto insurance in Armenia since 2011 Объязательное страхование машин в Армении с 2011

Quote:
Սահմանվել են ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության վճարները 08.10.2010

Կենտրոնական բանկը այսօր հաստատել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սակագները: Ըստ այդմ` վերջնական ապահովագրավճարը տատանվում է 19-106 հազար դրամի սահմաններում:
2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անցած գարնանը Ազգային ժողովում հաստատված «Տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, եւ 8 ապահովագրական ընկերություններ հոտեմբերի 18-ից կսկսեն պոլիսների վաճառքը:

Սահմանված վճարները հաշվարկվում են` ելնելով 4 ռիսկային գործոններից. տրանսպորտային միջոցի տեսակը, օգտագործման նպատակը, վարորդի տարիքն ու վարորդական ստաժը եւ ավտեմեքենային շարժիչի հզորությունը:

«Եթե ինչ-որ մեկը որպես տաքսի օգտագործում է, ասենք, «Համմեր» տիպի մեքենա, եւ այդ վարորդի տարիքը մինչեւ 23 է եւ ինքն էլ ունի 3 տարուց քիչ փորձ, միայն այդ դեպքում կունենանք 106 հազար սակագին», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր պարզաբանեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը` շարունակելով. - «Ամենատիպիկ դեպքը` դա սովետական կամ ռուսական արտադրության մեքենան, որը վարում է անձը, որը 23 տարեկանից ավելի է եւ ունի 3 տարուց ավելի վարորդական փորձ: Դրա գինը տարեկան` 32 հազար դրամ»:

Հաշվի չի առնվել, սակայն, ավտոմեքենայի շահագործման վայրը, ինչը նշանակում է, որ միատեսակ ավտոմեքենաների համար ապահովագրական վճարը նույնն է, ասենք, հեռավոր գյուղում եւ մայրաքաղաքում: Պարզ է, մինչդեռ, որ գյուղական վայրերում բնակչության եկամուտներն ավելի ցածր են, ու վթարի ռիսկն էլ` ավելի փոքր, քանի մայրաքաղաքում:

«Հայաստանի պայմաններում եթե նման դեպք կիրառվեր, ապա կպարզվեր, որ Երեւան քաղաքում գրանցված որեւէ մեքենա չկա», - այս դիտարկմանը հակադարձեց Գաբրիելյանը` հավելելով. - «Հավատացնում եմ ձեզ, որ բոլոր մեքենաները անմիջապես կգրանցվեին լեռնային շրջաններում»:

Պարտադիր վճարների կիրառումը ապահովագրական շուկայում կենթադրի լրացուցիչ 10-12 միլիարդ դրամի շրջանառություն:

Հունվարի 1-ից ապահովագրական պոլիսի բացակայության համար նախատեսվում է տուգանք` 50 հազար դրամի չափով:

Երեւանցի վարորդները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հիմնականում դրական են վերաբերվում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությանը, թեեւ հնչեցրեցին նաեւ որոշակի մտահոգություններ:
Հիմնական հետաքրքիր վիճակը սկսվելու է այն պահից, երբ վթարների ժամանակ թույլի վրա են բարդելու մեղքը, որ նրա ապահովվագրական պոլիսից վճարվի վերանորոգումը։

Օրինակով ասած, եթե օրինակում բերված 23 ամյա բթամիթը համմերով վթարվի սովետական մեքենային, այդ բթամիտի պապան բնական է մլիցեքի միջոցով ամբողջ մեղքը կբարդի սովետական մեքենայի վրա, որ իր համմերը այդ սովետականի ապահովվագրական գումարներով սարքեն, իսկ սովետականը ստիված ինքը իր վթարված մեքենաի վերանորոգման ծախսերը փակի։
Հարց է իհարկե ինչպես դա կհանդուրժեն ապահովվագրական ընկերությունները, կեղծ ոստիկանական արձանագրությունները, որոնք համմերի վարորդին հաստատ անմեղ կներկայացնեն....
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 22:11.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60