Quote:
Ռուսաստանի Պետդուման երեկ ձայների 352 կողմ, 39 դեմ, 5 ձեռնպահ հարաբերակցությամբ իր համաձայնությունն է տվել Լիբերալ դեմոկրատական կուսակցության խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը: Անցյալ շաբաթ նման միջնորդություն էր ներկայացրել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Եղիազարյանը մեղադրվում է խոշոր չափերի մեքենայությունների մեջ: Սակայն արդեն հայտնի է դարձել, որ Եղիազարյանը հեռացել է Ռուսաստանից եւ ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում: Իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին տեղեկանալով` Եղիազարյանը հայտարարել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, ուստի ինքը չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան:
|
տղերք ես հիշում եմ,որ 2003 թվականի նախագահական ըննտրություւներից առաջ ռուսաստանի սենատոր Չախմախյան Լեվոնը հեռուստաեթերից բացատրում էր թէ ինչքան լավ տղա է Քոչարյան Ռոբիկը ու ինչքան ախմախ են այն մարդիկ ովքեր չեն ցանկանում իրենց ձայնը տալ նրան:
Դրանից մի քանի ամիս հետո Չախմախյան Լյովը հայտնվեց այնտեղ որտեղ պետք էր-Կոլիմայի ուղղիչ աշխատանքային հաստատություններից մեկում:
Հիմա ես չեմ հիշում թէ ինչ քարոզներ էր անում էս մի ջահելը 2008-ի Սերժիկի ընտրություններից առաջ:Եթե հիշում եք խնդրում եմ ինձ էլ հիշեցրեք )))