Quote:
Երեկ՝ նոյեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Մարզահամերգային համալիրի մոտից բերման են ենթարկել Իսպանիայի թագավորության քաղաքացի, իտալական կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խոսե Սանչեսին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իտալիայի ոստիկանության գործընկերներից ստացված տեղեկատվության համաձայն` Սանչեսը նախորդ օրը Մոսկվայի չվերթով Իսպանիայից ժամանել էր Երեւան, որտեղ օտարերկրյա մի քաղաքացուց պետք է ձեռք բերեր թմրամիջոց եւ մաքսանենգ ճանապարհով տեղափոխեր Իսպանիա:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Խոսե Սանչեսի ճամպրուկի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ մեկ կիլոգրամ սպիտակ գույնի, մետամֆիտամին տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական գլխավոր վարչություն:
|
Հիմա իմ մոտ մի երեք հարց է ծագում
1.Եթե նախորոք գիտեին այցի նպատակի մասին ,ինչի չե կալանավորել փոշենման զանգվածի փոխանցման պահին?
2.էդ ինչչ գլազ ալմազ ունեցող օպեր ա սրան կալանավորել որ աչքաչափով որոշել ա փոշու մետամֆիտամին լինելը?Է կարող ա շաքարի փոշի լինի
3.Միթէ մեր երկիրը իրոք թմրաթմիջոցների տարանցման կենտրոն է հանդիսանում?
ու մեկ հետևություն
Ամենայն հավանականությամբ էս իսպանացին փորձել է ինչ որ մեկին գցել,ասենք կեղծ դոլարներով է վճարել ու դրա համար էլ մենթերը շատ օպերատիվ կալանավորել են:
П.с.
И чем сей факт не интересный?))