Re: "Моя армянска милиция меня защитит" или в армении даже педофил может уйти от ответственности, были бы деньги и связи
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) բացահայտել է
ԱՄՆ-ում ապահովագրական զեղծարարությունների արդյունքում 163 միլիոն դոլար յուրացրած և անցյալ ամիս կալանավորված հանցախմբի ու Հայաստանի իշխանությունների հետ կապն ուսումնասիրելիս ԱՄՆ-ից ժամանած և Երևանում աշխատող ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները պարզել են, որ Պզոն ու նրա հանցախմբի որոշ անդամներ գործարար հարաբերությունների մեջ են եղել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախ պարզել են, որ հանցախմբի «աշխատած» գումարները ԱՄՆ-ից Հայաստան են հասել օֆշորային գոտի համարվող` երկու հիմնական ուղղություններով` Կիպրոսով և Լիխտենշտեյնով: Հայաստանյան ոստիկանական «տանիքներից»` կոնկրետ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդու` Արմեն Նազարյանի հաշվին հանցախմբի անդամներից մեկը` 32-ամյա Պողոս Սաթամյանը հոկտեմբերի 12-ին, Կիպրոսի ճանապարհով Հայաստան է ուղարկել 450.000 դոլար: Վերջինս ավելի վաղ ներկա է գտնվել նաև Արմեն Նազարյանի հարսանիքին: Սակայն նրանց մտերմությունն այդքանով չի սահմանափակվում. Արմեն Նազարյանն ու Պողոս Սաթամյանը նաև «Մոսկվիչկա» խանութների ցանցի «օրթաղ» սեփականատերերն են: Հիշեցնենք նաև, որ Պ.Սաթամյանին է պատկանում Երևանի օպերայի մոտ գտնվող «Աստրալ» ակումբը, որի համասեփականատերը նաև ոստիկանության քննչական վարչության բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Ղազարյանն է: Այսինքն` Ներսիկ Նազարյանի միջոցով հնարավոր է եղել ապահովել հանցախմբի անդամների ազատ տեղաշարժն ու գործունեությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի ու հանցախմբի պարագլխի` Արմեն Ղազարյանի` Պզոյի, կապերին, ապա 2005-ին, երբ Արմեն Երիցյանը դեռ փոխոստիկանապետ էր, ընտանիքով հանգստացել է Միացյալ Նահանգներում: Լոս Անջելեսում գտնվելու ժամանակ Արմեն Երիցյանը Պզոյից ստացել է Լաս Վեգասում սեփական միջոցների հաշվին հանգստանալու հրավեր: Մեր տրամադրության տակ այդ փաստը հավաստող շոշափելի ապացույց կա: Այսքանով Արմեն Երիցյանի և Արմեն Ղազարյանի մտերմությունը չի ավարտվել: 2008թ. Արմեն Ղազարյանը փոխոստիկանապետ Արմեն Երիցյանին է նվիրել ML մակնիշի Mercedes ավտոմեքենա: Ամերիկացի մասնագետները պարզել են նաև, որ մինչև 2008-ը Պզոն Հայաստան է այցելել բացառապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ, որը, այն ժամանակ ոստիկանապետ Հայկ Հարությունյանից ստանալով սահմանափակ ժամանակով Հայաստանում գտնվելու թույլտվություն, ապահովել է այդ ընթացքում Պզոյի անվտանգ տեղաշարժը Հայաստանում: 2008թ.-ից ի վեր Գագիկ Ծառուկյանի և Պզոյի հարաբերությունները առաջվանը չեն, քանի որ Պզոն Ծառուկյանի ծառայության կարիքը չի ունեցել: Այդ գործը ստանձնել է Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը: Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները պարզել են նաև, որ վերջին տարիներին ԱՄՆ-ից հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները Հայաստանում կանխիկացնելու և օրինականացնելու գործը մեծ տոկոսներով կատարել է անձամբ Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը:
|