18 Nov 10, 21:08
			
			
		 | 
		
			 
			#234 (permalink)
			
		 | 
	
	
			
			
				
			
			
			
				
			
			
				
				Join Date: Apr 2009 
				Location: 亞美尼亞 
				
				 
				
				
				
				Rep Power:  20   
				
				     
				 
			 
	 | 
	
	
	
		
		
			
			 
				
				Re: Вооружённые силы Армении Հայաստանի զինված ուժեր Armenian Army
			 
			 
			
		
		
		
	Quote: 
	
	
		
			
				Շնչում է եւ ուտում 
 
Վեց ամիս առաջ` հունիսի 18-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինների մի խումբ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում գրոհել էր Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերից մեկի վրա: Հարձակման հետեւանքով զոհվել էին ԼՂՀ ՊԲ չորս ժամկետային զինծառայողներ, վիրավորվել էին եւս չորսը: Ամենածանր վիրավորումը ստացել էր 19-ամյա կապանցի զինծառայող Անդրանիկ Արզումանյանը: Երիտասարդի մոտ գրանցվել էր գանգուղեղային թափանցող վնասվածք, որի հետեւանքով նա ընկել էր կոմայի մեջ: Համարվում էր, որ այդ վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի է, եւ երիտասարդին կարող է փրկել միայն հրաշքը: Մինչդեռ երեկ Արզումանյանի մայրը` տիկին Անժելան մեզ հայտնեց, որ թեեւ որդին դեռեւս գտնվում է կոմայի մեջ, սակայն արդեն շուրջ մեկ շաբաթ անջատված է արհեստական շնչառության ապարատը, եւ Անդրանիկը ինքնուրույն է շնչում: Տիկին Անժելան երեկ մեզ պատմեց նաեւ, որ որդին արդեն կարողանում է ինքնուրույն ուտել. «Գդալով թթվասեր կամ այլ կաթնամթերք ենք տալիս, նա հանգիստ կարողանում է կուլ տալ: Նաեւ շատ հանգիստ ջուր է խմում»: Անդրանիկ Արզումանյանի մոր խոսքով, որդու շնչափողի մեջ մի խողովակ է տեղադրված, որը ավելի հեշտ է դարձնում շունչ քաշելը եւ արտաշնչելը: 
 
Արզումանյանը դեռեւս գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնում, բժիշկների խիստ հսկողության տակ: Իսկ նրա մոր համար հոսպիտալում մի սենյակ է առանձնացվել, եւ այս ամիսների ընթացքում տիկին Անժելան փաստորեն ապրում է հոսպիտալում` որդու կողքին: Ավելի վաղ բժիշկները մեզ հայտնել էին, որ Անդրանիկի կյանքի հետ կապված հնարավոր չէ կանխատեսումներ անել, քանի որ ամեն ինչ կարող է ավարտվել վատթարագույն ձեւով: «Հիմա արդեն բժիշկները ասում են, որ Անդրանիկի մոտ ամեն ինչ գնում է դեպի առողջացում: Ուղղակի դեռ չեն կարողանում կոնկրետ ժամկետներ ասել: Ասում են, որ հիմա փոքր երեխա է, երեխայի է նման, պետք է կամաց կամաց զարգանա, մեծանա ու դառնա մեծ մարդ»,- երեկ մեզ ասաց նախկին զինծառայողի մայրը եւ ավելացրեց, որ միշտ էլ հավատում էր, որ որդին կկարողանա հաղթահարել մահվան վտանգը եւ առողջանալ. «Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:
			
		 | 
	 
	 
 Աստված էս էրեխուն թող առողջություն տա:  
		
		
		
	 | 
	|   | 
	
	
	
		
		
		
			 
				__________________ 
				Плохая примета – сесть на тюбик вазелина.
			 
		
		
		
	 | 
	| 
	
	 | 
	
	
	
		
		
		
		
		
			 
		
		
		
		
		
		
		
			
		
		
	 |