View Single Post
Old 19 Nov 10, 06:58   #32 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: "Моя армянска милиция меня защитит" или в армении даже педофил может уйти от ответственности, были бы деньги и связи

Հայ ոստիկանների աչքին «էմո»-ներ են երեւացել




Նոյեմբեր 18, 2010 | 22:50

Երեւանում ոստիկանների կողմից բերման ենթարկված երիտասարդ աղջիկներից մեկը, ում ոստիկանության բաժին էին տարել նրա համար, որ, իբր, նա «էմո» է, հայտարարել է, որ ոչ մի կապ չունի այդ երիտասարդական ենթամշակույթի հետ:

«Ես «էմո» չեմ, «հիպպի» չեմ, «գոտ» չեմ եւ ընդհանրապես, ոչ մի առնչություն չունեմ նման շարժումների հետ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է նա: Աղջիկը, որը տեսքից 14-15 տարեկան է, չցանկացավ հայտնել իր անունը: Նա հայտարարեց, որ իրեն եւս 5 աղջիկների եւ մեկ տղայի հետ, (վերջինս այդ պահին պատահաբար այդտեղով անցնելիս է եղել) բռնի ուժ կիրառելով տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրա խոսքով, իրենց ոստիկանությունում ճնշել են եւ պահել 3 ժամ, որից հետո ազատ են արձակել, այդպես էլ որեւէ բացատրություն չտալով: Ձերբակալված աղջիկները եղել են 14-21 տարեկան: Տղայի տարիքը չի նշվում:

Նշենք, որ ոստիկանության տվյալներով, աղջիկներին բերման են ենթարկել հերթապահ ոստիկանները, քանի որ «նրանցից մեկի մոտ սուր կտրող-ծակող առարկա են գտել»: Իրավապահների տվյալներով, հետագայում աղջիկների մոտ եւս մի առարկա են գտել: Ոստիկանները պնդում են, որ երիտասարդներին բաժին են տարել, որպեսզի պարզեն նրանց ինքնությունը:

Հատկանշական է, որ օրերս հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին հաղորդել, որ ոստիկանությունը սկսել է հատուկ ուշադրություն հատկացնել «էմո» շարժմանը: Այդուհանդերձ, քանի որ Հայաստանի ոստիկանությունում, ակնհայտորեն, չգիտեն, թե ինչ բան է «էմո»-ն, պատկերացում չունեն տարբեր տեսակի ենթամշակույթների, երիտասարդական ոչ օրդինար շարժումների եւ այլնի մասին, սկսել են «որսալ» բոլոր նրանց, ովքեր իրենց կարծիքով, տարբերվում են «ընդունված նորմերից»: Իսկ թե որոնք են ոստիկանների տեսանկյունից «ընդունված նորմերը», դա էլ միայն իրենք գիտեն:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 15:35.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60