Պատասխանը: LIFE IN DANGER Nikol Pashinyan journalist and political prisoner Никол Пашинян политзаключённый журналист Նիկոլ Փաշինյան լրագրող ու քաղբանտարկյալ
Ինչ վերաբերում է Փաշինյանին ազատ արձակելու իրավական ճանապարհներին, ապա, ըստ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի, եթե չեն կիրառվում համաներման եւ ներման տարբերակները, ապա պետք է կիրառվի վաղաժամկետ ազատ արձակման ճանապարհը: Կոնկրետ Նիկոլ Փաշինյանին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու համար անհրաժեշտ է, որպեսզի նա կրի սահմանված պատժաչափի ուղիղ կեսը` հաշվի առնելով, որ նա դատապարտվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար` ինչը համարվում է ծանր հանցագործություն:
Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 3 տարի 10 ամիս ազատազրկման, եւ սահմանված պատժաչափի ուղիղ կեսը լրանում է 2011 թվականի հունիսին:
|