"С чего начинаеться Родина...".3.
Հիմնականում բողոքում են ոստիկանությունից, դատարանից և քաղաքապետարանից
ՄԻՊ խորհրդական Ռուստամ Մախմուդյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում ՄԻՊ գրասենյակը ստացել է 4000 դիմում-բողոք: ՄԻՊ դիմողները հիմնականում բողոքում են ոստիկանությունից, դատարանից, քաղաքապետարանից: Իսկ իրավապաշտպան էդմոն Մարությանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում խնդիրները գալիս են օրենսդրությունից: Նախատեսված չէ բարոյական վնասի փոխհատուցում, ինչն անհամապատասխան է Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածին: «Ցավոք, մեր դատական համակարգում նախնական կալանքի վերաբերյալ չափազանց արատավոր պրակտիկա է կիրառվում: Մարդուն անհիմն կերպով պահում են կալանքի տակ, և գրավը շատ քիչ դեպքերում է օգտագործվում»։ Մարությանի գնահատմամբ՝ մարդու իրավունքների լրջագույն խախտում է այն հանգամանքը, որ ՔԿՀ-ում 8 տեղանոց խցերում պահում են 20 հոգու, որոնք հերթափոխով են քնում: Նա նաև հիշեց վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովների մասին և կարծիք հայտնեց, որ դրանք հակասահմանադրական կառույցներ են: