Re: Re-arrangment of Oligarchs Очередная делёшка имущества или возможный план "разбират" с олигархами в Армении
Քաղաքապետի թեկնածուները երեքն են, բայց չորրորդը կտիրանա պաշտոնին
Քաղաքապետարանի ավագանու այսօր կայացած նիստում որոշում ընդունվեց քաղաքապետի ընտրությունները անցկացնել դեկտեմբերի 17-ին: Իշխանական մեր աղբյուրները քաղաքապետի երեք հավանական թեկնածուների անուններ են շրջանառում` փոխքաղաքապետ Տարոն Մարգարյան, «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյան եւ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյան: Նրանցից ոչ մեկը քաղաքապետ դառնալու միանշանակ հնարավորություն չունի սակայն: Կարեն Կարապետյանի համար մեր աղբյուրները նշում են, թե շատ լավ վարչարար է, բայց միաժամանակ շատ ծույլ է, ուստի դժվար թե կարողանա քաղաքապետի ծանր բեռը կրել: Բացի այդ, Կարեն Կարապետյանը ծագումով ղարաբաղցի է, մի հանգամանք, որը չի կարող հաշվի չառնվել այս փուլում: Կարեն Կարապետյանի թեկնածության դեմ ոչ պակաս կարեւոր այլ պատճառ էլ կա: Եթե վերջինս թողնի «Հայռուսգազարդի» պաշտոնը, նրա փոխարեն Մոսկվան կարող է իր թեկնածուին պնդել, ինչի դեմ Հայաստանը չի կարող որեւէ առարկություն բերել: Տարոն Մարգարյանի անձը բազմաթիվ դրական հատկանիշներով է բնութագրվում: Բայց վերջինս թաթախված է քրեական աշխարհի հետ իր կապերի մեջ: Նրա համար ամենամեծ լոբբինգն այժմ անում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ դառնալու դեպքում քրեական աշխարհի ձեռքերը կհասնեն մինչ այս Երեւանի քաղաքի անհասանելի ոլորտները: Դերենիկ Դումանյանն էլ, մեր աղբյուրների փոխանցմամբ, թեեւ հանրապետական է, բայց չափից ավելի ինտելիգենտ է եւ անընդունակ լուծել մինչեւ ուղնուծուծը քրեականացված քաղաքապետարարանի համակարգային խնդիրները: Չնայած այս բոլոր փաստերին` այս պահի դրությամբ հիշյալ երեք անունները շարունակում են մնալ որպես ամենահավանական թեկնածուներ, իսկ հնարավոր այլընտրանքի մասին դեռևս չի խոսվում:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Քաղաքապետ է ընտրվում առավել ձայներ հավաքած թեկնածուն:
|