...հայտնի են դարձել բավականաչափ հետաքրքրաշարժ մանրամասներ, որոնք վկայում են, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը կայուն հիմունքներով ֆինանսավորվում է Միացյալ Նահանգներից: «ՀԱԿ-ի ամերիկյան շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն, այդ նպատակով ԱՄՆ-ում գործում են միանգամից մի քանի խմբեր:
Դրանց շարքում մեր աղբյուրները առանձնացում են 3 խումբ ու մի քանի կոնկրետ անձանց, ովքեր համակարգում են ՀԱԿ-ի համար անհրաժեշտ ֆինանսական հոսքերը Հայաստան ուղղորդելու գործընթացը: Խմբերից յուրաքանչյուրի առջեւ կոնկրետ խնդիր է դրված տարեկան ապահովել առնվազն 100-110 հազար դոլար£ Հանրագումարում միայն նշված երեք խմբերի տարեկան «կատարողականը» տատնվում է 300-330 հազար ԱՄՆ դոլարի միջակայքում: Բայց ովքե՞ր են նրանք՝ կոնգրեսի ամերիկյան ֆինանսավորման համակարգողները:
Ըստ նույն աղբյուրների, մի խումբը ու «նալոգների հավաքման» գործընթացը համակարգողներից մեկը Լոս Անջելեսում, ավելի ստույգ՝Գլենդելում գործող «Գլենդել Կիա» ավտոմոբիլային սրահի սեփականատեր Օնիկ Մեհրաբյանն է: Վերջինիս անունը, ի դեպ, մամուլում հայտնվել էր նաեւ 2008-ին, երբ տեղեկություններ շրջանառվեցին, որ նշված անձնավորությունը ԱՄՆ-ից ֆինանսավորում է Տեր-Պետրոսյանի ընտրարշավը: Մեր աղբյուրները նշում են, որ Օնիկ Մեհրաբյանը ՀԱԿ-ին աջակցելու գործում ներգրավել է նաեւ իր գործընկեր Արամ Սարդարյանին: Հիշատակված երկու անձինք, օգտագործելով իրենց գործարար կապերը, որոշակի ջանքեր են գործադրում՝ ընդլայնելու Հայաստանում արմատական շարժումը ֆինանսավորողների շրջանակը»,-գրում է թերթը: