Brat ղարաբաղցիների թեմա, չկա։ Տեր Պետրոսյանն ա էլի մեկ մեկ անկապ թեմաներ ա զարգացնում, որի տակից հետո ինքն էլ չի կարողանում դուրս գալ...
Quote:
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ղարաբաղցիների թեման Հայաստանում բավական ակտուալ է: Հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունն անցավ Ռոբերտ Քոչարյանին, այդ թեման հասավ իր գագաթնակետին: Այս կամ այն կերպ քարոզվում է, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը ղարաբաղցիներն են:
Մի կողմ թողնենք այն, որ հայերս ընդհանրապես հակում ունենք մեր բոլոր դժբախտությունները բարդել այլոց` Հռոմեական կայսրության, պարսիկների, Բյուզանդիայի, արաբների, մոնղոլների, թուրքերի, անգլիացիների, այլոց վրա: Ղարաբաղցիների թեման բավական հետաքրքիր է, եւ եթե այն Սերժ Սարգսյանի իշխանության անցնելուց հետո մի տեսակ խամրել էր, կրկին ակտուալ է դարձել քաղաքական շրջանակներում:
Մասնավորապես, հայաստանյան քաղաքական դաշտի երկու նշանակալի ներկայացուցիչներ` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, վերջին օրերին մամուլի ասուլիս տալով, շեշտեցին այդ թեման, նշելով, թե ղարաբաղցիներին նշանակում են բարձր պաշտոնների, քանի որ Սերժ Սարգսյանը չի վստահում ուրիշներին, այսինքն` հայաստանցիներին:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք պետական բարձրաստիճան պաշտոնների նշանակվեցին բազմաթիվ ծագումով ղարաբաղցիներ` Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շահեն Պետրոսյանը, Մանուշակ Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այլոք:
Ռոբերտ Քոչարյանի օրոք ղարաբաղցիները ստացան բիզնես քվոտաներ, եւ առանձնապես բարձր պաշտոնների չէին նշանակվում: Սերժ Սարգսյանի օրոք նման դեպքը կարծես թե առայժմ միայն Կարեն Կարապետյանն է Երեւանի քաղաքապետի պաշտոնին:
Նշենք, որ ծագումով ղարաբաղցի չեն Հովիկ Աբրահամյանը, Արթուր Բաղդասարյանը, Տիգրան Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, Ալիկ Սարգսյանը, նախարարները, պատգամավորների գերակշիռ մասը, բազմահազար տարբեր տրամաչափի չինովնիկներ, բազմաթիվ խոշոր մոնոպոլիստ-գործարարներ:
“Հայրենասիրությունը” հետաքրքիր կատեգորիա է: Այն միշտ պետք է քաղաքական գործընթացներում: Պարզապես հայտնի չէ, թե դրանից ստացված դիվիդենդը որքանով է կենսունակ: Մանավանդ որ, կրիմինալը սովորաբար հայրենիք ու ազգային-ազգակցական պատկանելություն չունի, եւ ամեն ինչ գալիս է մտածողության որակներից: Պետք չէ կրիմինալին հակադրել ավելի ցածր մտածողական որակներ: Մանավանդ որ, հայտարարվում է քաղաքացիական արժեհամակարգի վրա հիմնված պետություն կառուցելու մտադրության մասին:
|
http://www.lragir.am/armsrc/country42210.html
Պրոբլեմը կայանում է միայն նրանում, որ զեմլյակությունը, ախպերությունը, ծանոթությունը խելքից ու պատասխանատվությունից վեր է դասվում անօրեն միջավայրում, օրինակ քրեական աշխարհում, քանի որ ուրիշ կերպ հնարավոր չի ղեկավարել ենթականերիդ, եթե օրենքներ գրված չեն։
Բայց դա բացատրելու փոխարեն ՀԱԿիստները դրել ղարաբաղցին է թշնամիդ երգում, միգուցէ մտածելով, որ ժողովրդին եթե ուղիղ բացատրեն այդքան չեն կատաղի, լարվի ինչքան պետք է, որ գնան հեղափոխեն, իսկ իրանք ուղղորդելով ինչ որ կոնկրետ ուղղությամբ օգուտ ստանան։ Դրա համար է ղարաբաղցիների կլանը հնարվել – նպատակային թշնամի ունենալու համար, որ ամեն ախմախի ասնե հենա մեղավորը գնա դրան հանի հարցերը կլուծվի։ Ինչը սուտ է....
Բայց ժողովրդին էշի տեղ երկար չէս կարա դնես, մի օր ստիպված սկսում ես խաղալ այն կանոններով, որը իրական է ու ոչ թե քո անձնական կաշվին է հարմար, ինչը կամաց կամաց կարվի։
Նույնիսկ թուրքերից փող վերցնել, Հայաստանում ժողովրդավարություն սարքելը ամոթ չի լինի, քանի որ լավ ու ճիշտ գործի համար սատանայից էլ կարելի է օգտվել... Մի ժամանակ դաշնակ տղեքն երդվում էին, որ նարկոտիկի առևտուրն էլ կծառայեցնեն Արցախի գործին, բայց ինչպես և պարզ էր, չարին, փոխարենը Երևանի կենտրոնում կռիվ կռիվ էին կազմակերպել – վատ նախագահ էին հանում, ինտրիգներ սարքում, դրանից էլ իրանց ընգերը Քոչարյանի նման ինտրիգաններն են...
Կարծում ես, որ էտ ղարաբաղցի ասածները, իրանց ղարաբաղի գեղերը սարքէին, Հյուսիսային պողոտաների ու Երևանյան բարձրահարկերի փոխարեն, որևէ մեկը բան կասեր՞։ Վախենամ նույնիսկ ամերիկյան ՖԲՌն պզոներին կօգներ մի երկու միլլիոն ավել գողանան տանեն ազատագրված տարածքները վերականգնելու ու բնակեցնելու։