Re: The Georgian anatomy...
Թբիլիսի. «Ռուսաստանը ԱՀԿ-ին անդամագրվելու համար նախ պետք է Վրաստանին դիմի»
Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, ելույթ ունենալով ընթացիկ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությունը տեղի չի ունենա Վրաստանի շահերի հաշվին,- հայտնում է Новости-Грузия-ն:
Նրա խոսքով` ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամագրվելու հարցում Վրաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում. Ռուսաստանը ԱՀԿ-ին ադամագրվելու համար նախ պետք է Վրաստանին դիմի` բանակցություններ սկսելու խնդրանքով: Ռուսաստանն ԱՀԿ չի մտնի ո՛չ Վրաստանի շահերի հաշվին, ո՛չ այդ կազմակերպության կանոնադրության խախտմամբ»,- ասել է նա:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, ապա, Վաշաձեի խոսքով, այդ մասին խոսք կարող է լինել միայն Վրաստանի տարածքի ապաօկուպացումից հետո: «Կարող եմ սովորեցնել ռուսաստանցի դիվանագետներին` ինչպես դրան հասնել ամենակարճ ժամկետում:
Դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ նրանք կիրականացնեն Վրաստանի տարածքի ազատումը»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը:
|