View Single Post
Old 31 Dec 10, 18:21   #38 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Евреи / Die Juden / Հրեաները...

Հայոց ցեղասպանության հարցում հրեական լոբբին Անկարայի կողքին է. Աբրահամ Ֆոքսման...

Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ–ի հրեական լոբբին աջակցում է Թուրքիային։ Այս մասին թուրքական Sabah օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգներում գործող ADL («Միություն ընդդեմ զրպարտության») հրեական կազմակերպության ղեկավար Աբրահամ Ֆոքսմանը։

«Հայկական հարցը Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիր է և այն պետք է լուծվի այդ երկու երկրների միջև։ Սխալ է, երբ ԱՄՆ Կոնգրեսը փորձում է միջամտել այդ հարցին և կողմնապահություն անել։ Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին։ Մենք այդ հարցում Թուրքիայի կողքին ենք»,– ասել է Ֆոքսմանը։

Անդրադառնալով թուրք–իսրայելական հարաբերություններին՝ ADL–ի ղեկավարն ափսոսանք է հայտնել այդ հարաբերություններում նկատվող լարվածության համար և կոչ արել միջոցներ ձեռնարկել դրանց հետագա վատթարացումը կանխելու համար։

«Թուրքիայի և հրեական համայնքի միջև գոյություն ունի նախադեպը չունեցող և պատմական կապ։ Հինգ դար առաջ, երբ քրիստոնյաներն Իսպանիայից արտաքսեցին հրեաներին, միայն թուրքերն էին, որ դուռը բացեցին նրանց առջև։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին դարձյալ Թուրքիան էր, որ ընդունեց հրեա գիտնականներին... Սակայն այսօր Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններն այնքան էլ լավ չեն։

Պետք է ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա վատթարացումը կանխելու համար, քանի որ կան պետություններ, ինչպես, օրինակ, Հունաստանն ու Իրանը, ովքեր ցանկանում են օգտվել թուրք–իսրայելական հարաբերությունների վատթարացումից։ Իսկ դա չպետք է թույլ տալ»,– հայտարարել է Աբրահամ Ֆոքսմանը։
Attached Images
 
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 13:12.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60