Re: "Моя армянска милиция меня защитит" или в армении даже педофил может уйти от ответственности, были бы деньги и связи
Ռոբերտ Գալստյանը («Բենզին Ռուբո») չի ենթարկվել ոստիկաններին եւ դիմել է փախուստի.
Հունվար 01, 2011 | 03:10
Այսօր՝ հունվարի 1-ին ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկա-պահակային ծառայության գնդի աշխատակիցները Հանրապետության հրապարակում, ԱԳՆ-ի մոտ, փորձեցին կանգնեցնել «Ռենջ Ռովեր Սպորտ» մակնիշի 3 ՋԻՓ ավտոմեքենաներ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքն անձամբ ականատես է եղել, թե ինչպես ոստիկանության աշխատակիցները փորձեցին կանգնեցնել նրանց, սակայն մեքենաներից 2-ը դիմեցին փախուստի: Այդուհանդերձ, ոստիկաններին հաջողվեց «ՋԻՓ»-երից մեկին կանգնեցնել: Պարզվեց, որ երեք մեքենաներն էլ պատկանում են, այսպես կոչված օլիգարխ, «Բենզին Ռուբո» մականվամբ Ռոբերտ Գալստյանին:
Մյուս երկու ՋԻՓ-երը, որոնք չէին ենթարկվել ոստիկաններին եւ դիմել էին փախուստի, այնուամենայնիվ, հաջողվեց հայտնաբերել Չարենցի փողոցում:
Փախուստի դիմած 2 ՋԻՓ-երից մեկը վարել է Ռոբերտ Գալստյանը («Բենզին Ռուբո» մականվամբ), իսկ մյուսը՝ նրա որդին՝ Ալեն Գալստյանը: Երրորդ ՋԻՓ-ի մեջ եղել են նրա թիկնապահները՝ Սամվել Թեւոսյանն ու Հրանտ Պողոսյանը:
Այս պահին երեք ավտոմեքենաներն էլ գտնվում են Ոստիկանության Կենտրոնականի բաժնում: Կենտրոնականի բաժնում է նաեւ «Բենզին Ռուբոն» իր որդու եւ թիկնապահների հետ: Ոստիկանության բաժնից դուրս գալիս, նկատելով, որ լրագրողը նկարահանում է, թե ինչպես են ոստիկաններն ընթերակաների ներկայությամբ խուզարկում իր ավտոմեքենան, Ռ. Գալստյանը փորձեց խոչընդոտել լրագրողի աշխատանքը:
Ներկայումս, 888 ՍԼ 88, 888 ՏՕ 08 եւ 88 ԼՈ 888 համարանիշների ավտոմեքենաները Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տեղափոխեցին ՃՈ տուգանային հրապարակ, իսկ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հավաքված նյութերին ընթացք կտրվի:
|