08 Jan 11, 19:40
|
#2 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Grand Prix in Düsseldorf 2011
Էս էլ մեր էշերի որոշումը´´
Quote:
Հիշո՞ւմ եք անցյալ տարի ինչ կրքեր էին փոթորկվում «Եվրատեսիլի» շուրջ: Ողջ ազգը քննարկում էր, թե ում ձայն տա՝ բարձրահասակ ու Ռուսաստանից անսպասելի հայտնված Եվա Ռիվասի՞ն, թե՞ մեր փոքրիկ Էմմիին: Իսկ քվեարկության բուն պրոցե՞սը: Իսկական մարտադաշտ էր հիշեցնում: Քանի-քանի օր բողոքեցին մարդիկ, թե SMS-ները տեղ չեն հասել, թե քվեարկության փուլը կեղծված է եղել: Հետո ասուլիսներ եղան. Էմմիի մայրիկը՝ Նադեժդա Սարգսյանը, սարսռեցնող հայտարարություններ արեց, թե դատի են տալու քվեարկության կազմակերպիչներին, բացահայտելու են կեղծիքը: Բայց մեկ էլ անսպասելի ամեն ինչ ավարտվեց՝ Էմմին, կարծեմ, մեկնեց ԱՄՆ, Նադեժդա Սարգսյանը մոռացավ դատ ու դատաստանի մասին, եւ մենք էլ դադարեցինք գրել. չկա բողոքող, չկա խնդիր: Թվում էր՝ այս տարի էլ նույն կրքոտությամբ պայքար կգնա, նույն սկզբունքով քվեարկություն կլինի: Մի խոսքով, այս մրցույթը հայերիս կողմից սիրվել է, եւ ավանդույթներ են մշակվել՝ ինչո՞ւ չպահպանել դրանք: Սակայն օրերս հրավիրած ասուլիսում Ալիկ Հարությունյանը հայտարարեց, որ մեր այս տարվա թեկնածուն արդեն իսկ ընտրված է: Թե ինչու են որոշել այս տարի սուսուփուս եւ առանց ժողովրդական մասսաներին ներգրավելու անել, պարզից էլ պարզ է: Անցած տարի նեղացրել են Էմմիին ու իր մայրիկին, եւ որպեսզի բանը չհասնի դիվանբաշուն, խոստացել են հաջորդ տարի նրան ուղարկել Եվրոպա՝ առանց նոր փորձությունների ենթարկելու: Նրանք էլ համաձայնել են առաջարկին եւ մեր՝ հեռուստադիտողներիս, հասարակության թիկունքում ամեն ինչ որոշել են գեղական կարգով: Չէ, անշուշտ, Էմմին արժանի է «Եվրատեսիլ» մեկնելու, բայց ախր ինչո՞ւ է մեզանում ամեն ինչ այսքան կեղծ ու սարքովի, անգամ երգի մրցույթի թեկնածու չենք կարողանում ընտրել:
|
|
|
__________________
bleib mal cool...
|
|
|