11 Feb 11, 23:41
|
#48 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Re-arrangment of Oligarchs Очередная делёшка имущества или возможный план "разбират" с олигархами в Армении
Quote:
Ա1+»-ի լրագրող Վիկտորյա Աբրահամյանը զրուցել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ, որն ասել է. «Մենք «Հետք»-ի կայքում տեղադրել ենք մի նյութ, եւ ԱԱԾ-ի մեր աղբյուրները մեզ տեղեկացրեցին, որ հնարավոր է նախաքննության ընթացքում նոր հոդվածներ ավելանան։
- Այսինքն, Սերոբ Տեր-Պողոսյանին առաջադրված մեղադրանքը կարո՞ղ է փոխվել։
- Կարծում եմ` այո։ Շատ մեղմ մեղադրանք են առաջադրել, գոնե այն ամենի համար, ինչը մեզ է հայտնի։ Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է եւ մեղադրանքը պետք է փոխվի։
- Դուք ասում եք, որ այլ նյութեր էլ ունեք։ Դրանք չե՞ք ներկայացրել նախաքննության մարմնին։
- Մենք մի քիչ խոցելի տեղեր ունեինք։ Դա իմանալով հանդերձ` հրապարակեցինք եւ այս օրերին ճնշված էինք, անընդհատ մտածում էինք, որ հնարավոր է մեզ սխալ համարեին։
- Դուք ունե՞ք տեսագրություններ, ձայնագրություններ, որոնք կապացուցեին ձեր հրապարակումների իսկությունը։
- Այո, բայց այդ մասին չենք խոսում, որովհետեւ ավելորդ հարցաքննությունների չենք ցանկանում մասնակցել։ Այս պահին մի քանի գործերով հարցաքննվում ենք։ Մենք սպասում էինք իրավապահների արձագանքին եւ, փառք Աստծո, այն եղավ։
- «Հետք»-ի հրապարակումներից հետո շատերը սկսեցին խոսել, թե Ախթալայում բոլորն էլ գիտեին, որ Սերոբ Տեր-Պողոսյանը սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրել անչափահասներին։ Իսկ չե՞ք փորձել պարզել, թե այդ անչափահասների հարազատները ինչո՞ւ էին լռում։
- Դա ինձ համար էլ է շատ անհասկանալի, բայց ինձ ավելի շատ զարմացնում են տեղի իրավապահները, հատկապես ոստիկանապետն ու ԱԱԾ այդ բաժնի պետը, որովհետեւ նրանք այդ ամենի մասին գիտեին։ Մենք մեկ տարի առաջ ցանկանում էինք այս ամենը հրապարակել, սակայն Ախթալայի ոստիկանապետը մեզ խորհուրդ տվեց չհրապարակել` ասելով, թե Սերոբի հետեւում շատ բարձր մարդիկ են կանգնած, եւ մենք վատ վիճակում կհայտնվեինք։ Ես կարծում եմ, որ իրավապահները այդ ամենի մասին գիտեին։
- Այսինքն, Ախթալայի ոստիկանապետը, ԱԱԾ բաժնի պետը իմացե՛լ են Սերոբ Տեր-Պողոսյանի կատարածի մասին եւ լռել են։
- Այդ ուղղությամբ մի քանի հոդվածներ կհրապարակվեն։ Մենք գիտենք, որ Ալավերդու ոստիկանության շենքը վերականգնելու համար Սերոբ Տեր-Պողոսյանը 15 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել, գիտենք, որ համակարգիչներ է նվիրել ոստիկանությանը։ Դա չի հերքել նաեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Դա այն գինն է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը դառնար Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, որ հայտնվեր Ալիկ Սարգսյանի կողքին, նրա հետ մասնակցեր միջոցառումների։
- Եթե այսօր Սերոբ Տեր-Պողոսյանին ձերբակալել են, կարելի՞ է ասել, որ իրականում նրա մեջքին կանգնողներ չկան։
- Փաստերն այնքան աղաղակող են, որ եթե իրավապահները քայլեր չձեռնարկեին, ապա մենք ստիպված պետք է քայլեր կատարեինք. Տեսանյութը տեղադրեինք «YouTube»-ում։ Օգտվելով առիթից` բոլոր լրագրողներին խնդրում ենք չհրապարակել այդ երեխաների անունները։ Մենք բոլոր երեխաների անուններն ունենք, բայց այն չենք հրապարակում։
- Ձեր ունեցած տվյալներով քանի՞ երեխա է դարձել Սերոբ Տեր-Պողոսյանի զոհը։
- Մենք 20 երեխայի անուն ունենք։
|
Вотер как ты назовешь таких уродов как сероб?
|
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
|
|
|