View Single Post
Old 15 Feb 11, 00:36   #124 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Армяне живущие в Армении и армяне живущие вне Армении.

Ահա և հերթը հիմա էլ Գերմանիայի հայերն են, հացները կերան... Արա բա սենց բան կլինի աշխարհով մեկ ուզում են բոլոր հայերին
կպնեն էս Սերժիկականները...



Հայաստանի ու Գերմանիայի ոստիկանությունները համագործակցության հռչակագիր են ստորագրել


Փետրվար 14, 2011 | 22:07

Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը եւ Գերմանիայի ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար դոկտոր Օլե Շրյոդերը փետրվարի 14-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության միջեւ համատեղ գործողությունների հռչակագիրը»:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համագործակցությունն ընդգրկելու է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարի ոլորտները:

Հռչակագիրը նախատեսում է նաեւ ոստիկանական կադրերի վերապատրաստում, փորձագետների փոխանակում, ինչպես եւ փորձի փոխանակում` հատկապես ոստիկանների նախնական պատրաստման եւ որակավորման բարձրացման, ինչպես եւ համազորային մարտավարության բնագավառում:

Հռչակագրի ստորագրմանը նախորդել էր Հայաստանի ոստիկանության եւ Գերմանիայի ՆԳՆ պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էին փաստաթղթի արդյունավետ իրականացման հնարավորություններն ու համագործակցության հեռանկարները, իսկ ստորագրման արարողությունից հետո ի պատիվ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի տրվել է ճաշ` դոկտոր Օլե Շրյոդերի անունից:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԳԴՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն, ապա` Բեռլինի թիվ 34 ոստիկանական բաժանմունք: Այցելությունների ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են այդ կառույցների աշխատանքին, ինչպես եւ քննարկվել են հետագա համագործակցության եւ փորձի փոխանակման հնարավորությունները:
Attached Thumbnails
Армяне живущие в Армении и армяне живущие вне Армении.-sargsyam_1.jpg  

 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 19:57.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60