15 Feb 11, 02:44
|
#45 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Բա սենց բան կլինի՞
Դե արի ու մի ասա, որ հերիք չի Արցախյան կլանը մեր հոգին ուտի...
Quote:
Հայաստանի զինված ուժերում արձանագրվել է խաղաղ պայմաններում մահվան հերթական դեպքը, որն արդեն երկրորդն է վերջին շաբաթվա ընթացքում:
Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրումից զոհվել է 21-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանը: Կատարվածի առիթով քրեական գործ է հարուցվել` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Թե երբ է կանգ առնելու հայկական բանակում հայ երիտասարդների կյանքը խլող այդ մեքենայի ընթացքը` պարզ չէ: Պարզ չէ, որովհետև պարզ չեն այն քայլերը, որոնք կատարվում են այդ մեքենայի ընթացքը կասեցնելու և հայ երիտասարդների կյանքը փրկելու ուղղությամբ:
Հասարակությունը չգիտե, չի տեսնում, չի զգում, չի շոշափում, թե կոնկրետ ինչ քայլեր են կատարվում այդ հանցավոր ու ողբերգական ընթացքը արգելակելու համար: Փոխարենը` մարդիկ տեսնում են, որ, մեծ հաշվով, ոչինչ չի արվում տեղի ունեցող հանցագործությունները լիարժեք բացահայտելու և իրական մեղավորներին պատժելու համար:
Մինչդեռ պատժելիությունը հետագա հանցագործությունների կանխարգելման լուրջ գրավական է: Իհարկե միայն պատժելիությամբ հարց չի լուծվի, քանի որ պետք է նաև փոխել բանակային մթնոլորտը ընդհանրապես, նախևառաջ փոխել բարձրագույն հրամկազմի մտածողությունը, պայքարել այդ հրամկազմի կոռումպացվածության դեմ, պայքարել նրանց և բիզնեսի սերտաճման դեմ, ինչը բանակի գեներալիտետը վերածել է խոշոր սեփականատերերի մի դասի, որոնց համար բանակը ոչ թե գործ է, ոչ թե կոչում, ոչ թե պարտականություն, այլ ընդամենը իրենց բիզնեսները պաշտպանելու միջոց:
Մինչդեռ գեներալական այդ արատների դեմ պայքարելու համար էլ հարկավոր է իշխանության քաղաքական կամք: Իսկ այդ կամքը չկա, որովհետև իշխանությունը Հայաստանում իր վերարտադրության համար հենվում է նաև հենց այդ օլիգարխացած գեներալիտետի վրա, նրա ներկայիս որակների կամ ավելի ճիշտ անորակության վրա:
Դրա համար էլ Սերժ Սարգսյանը, լինելով երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ և բանակի Գերագույն գլխավոր հրամանատար, հրապարակավ ոչ թե հայտարարում է արատավոր հրամկազմից և բանակում տեղ գտած հանցավոր և կյանքի համար վտանգավոր մթնոլորտից, այլ այդ ամենի դեմ քննադատություն հնչեցնողներից զզվելու մասին:
Դրա համար էլ բանակում մարդկային երիտասարդ կյանքեր խլող մեքենան կանգ չի առնում, իսկ եթե կանգ էլ առնում է, ապա դժբախտաբար ընդամենը միայն հանգստանալու, շունչ քաշելու համար, նոր լիցքեր հավաքելու համար:
|
|
|
__________________
bleib mal cool...
|
|
|